Հակաբիոտիկային ազդեցությամբ օժտված 10 մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀակաբիոտիկները շատ կարևոր դեղամիջոցներ են, քանի որ օգնում են պայքարել մի շարք վտանգավոր բակտերիալ վարակների դեմ, սակայն դրանց հաճախակի կամ սխալ գործածությունը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար, ուստի մասնագետները հորդորում են շատ ուշադիր լինել հակաբիոտիկների ընդունման դեպքում։ Այս դեղորայքի նշանակման դեպքում մասնագետները սովորաբար նաև հակասնկային դեղամիջոցներ են նշանակում հնարավոր բարդություններից խուսափելու համար, սակայն նման մեծ քանակությամբ դեղորայք ընդունելու անհրաժեշտությունից խուսափելու համար կարելի է կիրառել նաև բնական հակաբիոտիկային միջոցներ, ուստի մասնագետները ներկայացրել են 10 մթերք, որոնցով կարելի է փոխարինել վնասակար հակաբիոտիկները։
Հակաբիոտիկային սննդամթերքի շարքում մասնագետներն առաջին հերթին նշում են սխտորը։ Այս հզոր բնական հակաբիոտիկը շատ արդյունավետ է ստաֆիլակոկի ու ստրեպտոկոկի դեմ պայքարում։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ այս մթերքի ամենօրյա գործածությունը կարող է բուժել անգամ շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշում ու ալերգիաները։
Վարակների դեմ պայքարի շատ արդյունավետ միջոց կարող է լինել նաև ծովաբողկը, որն ակտիվացնում է իմունային համակարգը և նպաստում է կոկորդի ու թոքերի հիվանդությունների բուժմանը։ Ավելին՝ այս բույսը ոչնչացնում է նաև միզուղիներն ախտահարող բակտերիաները՝ այդ կերպ կանխելով միզասեռական համակարգի հիվանդությունները։
Շատ կարևոր են նաև վիտամին C-ով հարուստ մրգերն ու բանջարեղենը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հագեցնել սննդակարգը հաղարջով, կիտրոնով, նարնջով, կիվիով, սալորով, սոխով, պղպեղով, կաղամբով, սպանախով ու մաղադանոսով։ Հզոր հակաբիոտիկային ազդեցության շնորհիվ այս մրգերն ու բանջարեղենը բարձրացնում են իմունիտետն ու օգնում են պայքարել վարակների դեմ։
Ոչ պակաս արդյունավետ են մեղրն ու դարչինը, որոնք կանխում են սնկերի ու բակտերիաների աճը, իսկ կոճապղպեղը ոչ միայն օգնում է բուժել գրիպը, այլև միզամուղ ազդեցություն է ունենում։
Էխինացեան, ինչպես և վերոնշյալ սննդամթերքի տեսակները, նպաստում է արագ ապաքինմանը ռեսպիրատոր վարակների դեպքում, խնձորի քացախը պաշտպանում է մանրէներից, իսկ դափնու տերևները ոչնչացնում են վնասակար մանրէներն ու սնկերը՝ միաժամանակ նպաստելով օգտակար բակտերիաների աճին։
Հակաբիոտիկային ազդեցությամբ օժտված սննդամթերքի տեսակների շարքին է դասվում նաև նվենին (էվկալիպտ), որը մաշկի վնասվածքների դեպքում կարող է կիրառվել տեղային հակաբիոտիկի փոխարեն։
Սննդամթերքի այս տեսակները կարող են արդյունավետ կանխարգելիչ միջոց լինել կամ կիրառվել ոչ շատ լուրջ դեպքերում, սակայն հարկ է հիշել, որ դեղորայքը ոչ մի դեպքում չի կարելի անբողջությամբ փոխարինել դրանցով։ Բացի այդ, նման բնական միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բուժող բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել՝ էլ ավելի վատթարացնելով հիվանդի վիճակը։