ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական քաղաքապետերի ֆիասկոն. ե՞րբ են հաշվետու լինելու կատարած աշխատանքի վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այնպես է ստացվել, որ ՔՊ-ական քաղաքապետերից հիմնականում ուշադրության կենտրոնում է գտնվում մայրաքաղաքի ղեկավար Հայկ Մարությանը, ում չկատարած խոստումներին բազմիցս առիթներ ենք ունեցել անդրադառնալ: Սակայն ՔՊ-ական մյուս քաղաքապետերն այս առումով ևս ոչ մի կերպ չեն ցանկանում հետ մնալ քաղաքամայր Երևանի կառավարչից և նույնպես մոռացության են մատնել սեփական նախընտրական խոստումները: Օրինակ՝ Էջմիածնի քաղաքապետ  Դիանա Գասպարյանը: Վերջինս խոստանում էր քաղաքը մաքրել հանցավոր կլաններից, բարելավել էջմիածինցիների սոցիալական վիճակը, իսկ մի քանի ամիս անց հայտարարում էր, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա. թերևս, բնակիչներն ամեն դեպքում թերացումներ գտել են և բնական է, որ պետք է բարդեն դա քաղաքի ղեկավար մարմնի կողմից՝ իր աշխատանքները թերի կատարելու վրա:

Այս ընթացքում եղան նաև դրվագներ, երբ քաղաքապետին մեղադրեցին ոչ կոմպետենտության մեջ: Մասնավորապես, քաղաքապետարանը 2019 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 20-ը մանկապարտեզներում հայտարարել էր արձակուրդ: Այսինքն, մոտ մեկ ամիս շարունակ աշխատող ծնողները ստիպված էին օրվա ընթացքում իրենք հոգալ երեխաների հոգսը: Իսկ թե ինչու է նման որոշում կայացվել` այդ մասին Դիանա Գասպարյանն ասել էր. «Հուլիսի 25-ից դարձյալ սաստիկ շոգ է սպասվում, մեր մանկապարտեզներից շատերն էլ, ցավոք, բավական անբարեկարգ վիճակում են, և նման պայմաններում երեխաների հաճախումը մանկապարտեզ կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար»: Դրանից հետո շատերը մեղադրեցին քաղաքապետին՝ քաղաքի խնդիրները լուծելու փոխարեն, ձևական հոգատարություն դրսևորելու մեջ: Այս ընթացքում Էջմիածնում նաև ցույցեր կազմակերպվեցին քաղաքապետի դեմ, ինչը ինքը` Գրիգորյանը, համարեց բնականոն ու նորմալ գործընթաց:

Գրիգորյանը խոստանում էր նաև ներդրումներ ներգրավել Էջմիածին: Շուրջ երկու տարվա ընթացքում Դիաննա Գասպարյանը համայնքի ավագանու նիստեր է արել, մեկ անգամ հանդիպել է ԵՄ արդեն նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, ընդ որում, ինչպես երևում է, անարդյունք, քաղաքի տոնին լավագույն մաղթանք գրողներին խորհրդանշական նվերներ է հանձնել, գրական հանդիպումներ է անցկացրել, և, թերևս, ամենաուրախալի և առարկայական լուրը Էջմիածինցիների համար՝ համայնքը ճանաչվել է 2018-ի մաքուր համայնք: Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են ներդրումները: 

Ինչո՞վ է փոխվել կյանքն Էջմիածին քաղաքում, տպավորություն է, որ այստեղ էլ ՔՊ-ական քաղաքապետը որևէ հեղափոխական նորարություն չի հաջողացրել իրագործել, ինչպես ասում են՝ Հայկ Մարությանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ...

lurer.com
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular