ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 13

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, չեն բացառվում չծրագրված հանդիպումները, որոնք ձեզ կոգեշնչեն, երկար ժամանակով կբարձրացնեն տրամադրությունը: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Հնարավորություն կունենաք վերականգնել այն մարդու հետ հարաբերությունները, որը ժամանակին շատ թանկ է եղել ձեզ համար:

Ավելի ուշ աշխատանքի, ուսման և այլ օգտակար զբաղմունքների համար հարմար ժամանակ կգա: Ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալը, արագ բազում բաներ հիշելը: Կարող եք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ ու խճճված էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք կենսական ուժերի ներհոսք կզգաք ու կհասկանաք, որ շատ բանի եք ունակ: Ինտուիցիան հուսախաբ չի անի. նրա հուշումների շնորհիվ կարող եք հաղթել ուժեղ մրցակիցներին: Բացի այդ, հաճախ հաջողակ կլինեք: Դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք և ճարպկորեն կօգտվեք դրանից:

Չեն բացառվում փոփոխություններն ընտանիքում, որոնք ձեզ կուրախացնեն: Օրը լավն է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ վերջերս դժվարությամբ էիք լեզու գտնում: Ամենայն հավանականությամբ հիմա կկարողանաք ոչ միայն ընդհանուր լեզու գտնել, այլև գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, որոնց մասին հուշերը մթագնում էին հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք շփումներին ընտրողաբար մոտենալ: Ցանկացած տեղեկատվություն, որով այսօր կկիսվեք քիչ ծանոթ մարդկանց հետ, կարող է օգտագործվել ձեր դեմ: Չի բացառվում՝ ձեր համախոհները փոխեն իրենց դիրքը և այսուհետ ստիպված լինեք զգոն լինել նրանց հետ:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դուք կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե ինքնուրույն գործեք, ոչ մեկին չհետևեք: Շատ Երկվորյակներ հիանալի գաղափարներ կունենան, ընդ որում՝ դրանք իրագործելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անսովոր հանդիպումներով լի կլինի: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն շատ հին ծանոթները, իսկ մարդիկ, որոնց ժամանակին օգնել եք, ուզենան պատասխան ծառայություններ մատուցել: Դեպի լավը կփոխվեն կոլեգաների ու գործընկերների հետ հարաբերությունները, իսկ տարաձայնությունները, վեճերը կփոխարինվեն փոխհասկացողությամբ և արդյունավետ համագործակցությամբ:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում օգտակար կլինի պայմանների փոփոխությունը կամ գոնե ժամանակավորապես առօրյա գործերից շեղվելը: Չի բացառվում՝ նկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել, նորովի նայեք սովորական դարձած բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Դա կօգնի և՛ գործնական, և՛ անձնական խնդիրները լուծելիս: Չի բացառվում՝ նոր համախոհներ գտնեք, որոնք դժվար պահին հաճույքով օգնության կհասնեն:

Հավանական է ծանոթություն, որը սիրային շարունակություն կստանա: Դուք հեշտությամբ կհմայեք ուրիշներին, բայց ինքներդ գլուխներդ չեք կորցնի: Այսօր սկսվող հարաբերություններն արագ կզարգանան և շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է: Այն աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ է խոստանում: Դուք կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել եկամուտները մեծացնելու և դիրքերն ամրապնդելու համար: Նկատի ունեցեք, որ շտապելու կարիք հիմա չկա, լավ է զգույշ գործեք:

Անձնական հարաբերությունների ոլորտում էլ նկատելի կլինեն դրական միտումները: Մտերիմների հետ տարաձայնություններ չեն առաջանա, դուք կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Հնարավորություն կունենաք իրականացնել սիրելիի ցանկությունը, ինչ-որ կարևոր բան անել ձեր երկուսի համար: Օրը հարմար է ընտանիքի և ամուսնության հարցերով կարևոր որոշումներ ընդունելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած ու անհանգիստ օր է: Շրջապատողները կնյարդայնանան, երբեմն հիմարություններ կասեն ու կանեն: Իսկ ձեզ կհաջողվի պահպանել հոգեկան հավասարակշռությունը և իրերին փիլիսոփայորեն նայել: Հենց դա էլ կօգնի խուսափել անհաջող որոշումներից ու արարքներից, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

Կարևոր կլինի համախոհների ընտրությունը: Լավ է հույս դնեք նրանց վրա, ովքեր վաղուց ձեր կողմից են, քանի որ նոր ծանոթներին ճիշտ գնահատելը բարդ կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու և լուրջ հարցերը քննարկելու, ապրումներով կիսվելու և նախաձեռնող լինելու համար: Դուք կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել կամ կկռահեք այն, ինչ շրջապատողները փորձում են թաքցնել: Այդ ամենը կօգնի արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից և հասնել դրված նպատակներին:

Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: Դուք հեշտությամբ անջնջելի տպավորություն կթողնեք. բավական է միայն լինեք այնպիսին, ինչպիսին կաք և ձեզ անբռնազբոս պահեք: Հազիվ թե ինչ-որ մեկը դիմակայի ձեր հմայքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բարենպաստ և արդյունավետ կլինի: Դուք հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, պատասխաններ գտնել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերին: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, շահավետ գործարքներ: Դուք հաճախ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ խոսք գնա գումարի մասին:

Օրվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական գործերը: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր աջակցության կարիքն ունենա: Հնարավորություն կունենաք լուծել կենցաղային խնդիրները, գնել իրեր, որոնց կարիքը տանը կար: Երեկոյան հավանական են անսպասելի այցեր, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը նորություններ կբերի, որոնք կարող են փոխել ձեր ծրագրերը: Չի բացառվում՝ լավ գաղափարների իրագործումը ստիպված լինեք անորոշ ժամանակով հետաձգել: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին դուք կգա տեղի ունեցողը, բայց հենց հաջողվի հարմարվել նոր պայմաններին, կհասկանաք, որ դրանք այնքան էլ վատը չեն:

Մտերիմները կաջակցեն ձեզ, և դա կոգեշնչի: Օրը հարմար է ընտանեկան գործերով զբաղվելու, հարազատներին օգնելու համար: Կարող եք ընտանեկան տոն կազմակերպել. դրա համար առիթ կգտնվի: Չեն բացառվում մտերիմներից մեկի հետ կապված լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շփումների տեսանկյունից հրաշալի օր է: Կարող եք հաղթահարել հին տարաձայնությունները, նոր համախոհներ գտնել, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Օգտակար կլինի ապագայի մասին զրուցելն ու ծրագրերը քննարկելը: Դուք վարքի ճիշտ ձև կընտրեք և կհետևեք նրան, չնայած՝ դա ամեն անգամ հեշտ չի լինի: Ցանկալի կլինի ինտուիցիայի ձայնը լսելը. նրա հուշումները ուրիշների խորհուրդներից օգտակար կլինեն:

Երեկոն բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար է անսովոր սիրային ժամադրության և պարզապես սիրելիի հետ երկուսով մնալու, երկուսիդ համար կարևոր բաների մասին խոսելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հետաքրքիր օր է, բայց ոչ այնքան հասարակ, որքան կուզենայիք: Հեշտ չի լինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը, հույզերը հակասական և չափազանց ուժեղ կլինեն: Երբեմն կտրվեք դրանց ու հակասական արարքներ կգործեք:

Շրջապատողների հետ շփումները համբերատարություն կպահանջեն, երբեմն ստիպված եք լինելու հասարակ բաները մի քանի անգամ բացատրել: Բայց ձեր նրբանկատության շնորհիվ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Հաճախ ձեզ կօգնի հումորի զգացումն ու բարյացակամ լինելը: Դուք պրովոկացիաներին չեք տրվի ու կգտնեք իրավիճակը կարգավորելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular