ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի երազած ընդդիմությունը. սպասելիքներ և իրականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խորհրդարանում, հիրավի, պատմական իրադարձություն է տեղի ունեցել. 7-րդ գումարման ԱԺ-ում առաջին անգամ ընդունվել է ընդդիմության առաջ քաշած օրենքի նախագիծը: Շուրջ երեք տարվա ընթացքում ընդդիմության հանդեպ նման վերաբերմունքն էլ ավելի տարակուսելի է` հաշվի առնելով, թե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ինչպես էր գործող իշխանություններից պահանջում ընդլայնել ընդդիմության գործիքակազմը:

Դեռևս 2017 թվականին, ելույթ ունենալով ԱԺ-ում և սովորականի պես քննադատելով ՀՀԿ ներկայացրած հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին նախագիծը, Փաշինյանը նշում էր. «Այս իրավիճակում կա՛մ պետք է որոշակի արտոնություն ունենա ընդդիմությունը, կա՛մ էլ սա պետք է լինի ոչ թե կոլեգիալ մարմին, այլ Գլխավոր դատախազության նման ղեկավար այդ հանձնաժողովին, որի թեկնածությունն առաջարկելու իրավունք պետք է ունենա ընդդիմությունը»: Փաշինյանը նաև պահանջում էր ընդդիմությանը տալ Պետական վերահսկողական ծառայությունը՝ իշխանությունների ներկայացրած բյուջեի և դրա կատարողականի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Ավելին՝ ընդդիմադիր Փաշինյանը պնդում էր, որ Դատախազությունում և Ներքին գործերի նախարարությունում ընդդիմությունը նույնպես պետք է ներկայացված լինի, այն էլ՝ ղեկավար մարմիններում: Այսինքն՝ ընդդիմադիր Փաշինյանը կոչ էր անում ավելի մեծ լիազորություններով օժտել ընդդիմությանը, ինչը, թերևս, տրամաբանական է:

Նաև հիշում ենք, թե ինչ կատաղի պայքար էր մղում Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում, և հատկապես ղեկավար պոստերում ընդդիմության քվոտան և վերահսկողական գործառույթները ավելացնելու համար: Ինչպես էր ԱԺ ամբիոնից պահանջում և հորդորում, որպեսզի Վերահսկիչ պալատում ընդդիմությանը հավելյալ լծակներ տրվեն: Դա էլ է տրամաբանական, չէ՞ որ մենք խոսում ենք ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մասին:

Բացի այդ, ընդդիմադիր Փաշինյանը խոստանում էր իշխանության գալու դեպքում վերացնել Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական համակարգը և իշխանությունը բաշխել այնպես, որ նաև ընդդիմությունը ունենա քաղաքական համակարգում իր ասելիքը և անելիքը: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք, որ քաղաքական համակարգի բուրգի գագաթին հայտնված Փաշինյանը չի շտապում կատարել ժամանակին իր իսկ ներկայացրած պահանջները: Պարբերաբար նոր իշխանությունների ժողովրդավարական նկրտումների մասին լայվերով հայտնելը չենք հաշվում..

Այս ամենը վարչապետ Փաշինյանը մոռացության մատնեց, և այսօր ընդդիմության առաջ քաշած օրենքների նախագծերը 99 տոկոսը մերժվում է քաղաքական մեծամասնության կողմից: Մերժվել է նաև էթիկայի հանձնաժողով ստեղծելու 11-ից ավել առաջարկ: Մերժվել է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու 5 առաջարկ: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում ընդդիմության մանեվրելու դաշտը զգալիորեն նեղացել է, իսկ քաղաքական պրոցեսների վրա ազդելու գործիքակազմը՝  հասցվել նվազագույնի...

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular