ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրությունը պիտի հասկանա, որ կա՛մ Նիկոլի հետ է և նպաստում է ազգակործան քաղաքականությանը, կա՛մ Նիկոլի դեմ է. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանավոր պայմանավորվածություն քաղաքականության մեջ չկա, տեքստը գրել են և պարտադրել են, որ անտաղանդ, ապիկար ՀՀ իշխանությունները ստորագրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախի, Սյունիք վերաբերյալ համացանցում տարածված հայտարարության տեքստին:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ էլ կարող են պարտադրել, եթե պարտության վերջը մեր ազգադավ իշխանությունները չեն ցանկանում դնել: Ըստ նրա՝ Տավուշի մարզի որոշ համայնքների, Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի հետ կապված էլ նմանատիպ իրավիճակ կստեղծվի:

«Ակնհայտ է, որ Նոյեմբերի 9-ի խայտառակ, կապիտուլյացիան հայտարարությունից հետո եղած պիտի լինեն այլ փաստաթղթեր, որոնք կկարգավորեին Արցախի, ՀՀ-ի, Ադրբեջանի միջև եղած այլ խնդիրներ, ներառյալ սահմանային հարցերը, որովհետև առանց ոչնչի ադրբեջանցիները դա չէին սկսի, պարզ է, որ ճնշում են գործադրել ապիկար, անտաղանդ և թուլամորթ իշխանությունների վրա և նրանք այդ ճնշմանը ենթարկվել էին և շարունակում էին զիջումներ անել, հայտնի չէ, թե էլ ինչ զիջումների կարող են գնալ»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը նշեց , որ արտգործնախարարի երկու օր առաջ արված հայտարարությունից հետո չի բացառում, որ նմանատիպ խայտառակ փաստաթուղթ նաև Թուրքիայի հետ է նախապատրաստվում:

«Բացարձակապես չեմ զարմանա: Եթե զիջեցին Արցախը, չեմ զարմանա, որ զիջեն նաև Արևմտյան Հայաստանի նկատմամբ մեր պատմական իրավունքները: Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Շուշիում ապրում էր 90 տոկոս ադրբեջանցի, դա դուք հայկակա՞ն եք կոչում, չեմ բացառում , որ ասի՝ Կարսում, Սասունում, Վանում ընդհանրապես հայ չկա, ով էլ կա՝ ծպտյալ է, էլ ինչ հայկական: Ապազգային, անհայրենիք իշխանություններից որևէ բան չի կարելի բացառել»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանին օր առաջ պետք է հեռացնել, քանզի նա փորձում է կեղծ օրակարգեր բերել՝ իրական օրակարգից շեղելու համար: «Պետք է հանրությունը հասկանա. այսօր ընտրություն չունենք․ կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ ես, կա՛մ դեմ ես, և քո պասիվությամբ նպաստում ես Նիկոլ Փաշինյանի գործունեության շարունակությանը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular