ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատաստրոֆիկ իրավիճակում ենք, ավելի վատ ժամանակներ են սպասվում, եթե սա երկար շարունակվի․ Արամո․ Tert.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վստահ եմ, որ իշխանության կգա մեկը, որը բոլոր ոլորտներում ազգային արժեքներն ավելի բարձր կդասի, քան իր «ես»-ը։ Այս մասին Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկումից հետո Tert.am-ի հետ զրույցում ասել է  ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն։

«Նման իրավիճակներում հրաժարականների տեղատարափ է լինում, բայց այս իշխանությունները չեն գնում․ ասում են՝ կլինի ընտրություն, հետո ասում են՝ չի լինի։ Մի բանում եմ վստահ՝ ամեն սկիզբ ունի իր ավարտը։ Ես ուզում եմ՝ մեր հանրապետության գլխին լինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք սրտացավ կլինեն, ոչ թե մանիպուլյացիաներ կանեն։ Նման ոչնչությունները պետք է հեռանան, որովհետեւ շատ կատաստրոֆիկ իրավիճակում ենք գտնվում, եւ ավելի վատ ժամանակներ են սպասվում, եթե սա երկար շարունակվի։ Տարբեր բնագավառներում  ամեն ինչ փլուզված է»,-ասել է  նա։

Ըստ Արամոյի՝ եթե հրապարակում հավաքվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 300-400 000 մարդ, Փաշինյանը, միեւնույն է, չի հեռանալու։ Նա հարց է հնչեցրել՝  կարեւորը հրաժարականը պահանջողների քանա՞կն է, թե՞ որակը։

 «Վերջին 30 տարում ժողովուրդը պայքարի մեջ է, բայց այն, ինչ եղավ վերջին 2,5-3 տարում, մտածված խաղ է եղել եւ շարունակվում է։ Աչքաթող իրավիճակ է, համայնքի ղեկավարները փաստում են, որ բնակիչներն են բանակցում ադրբեջանցիների հետ։ Եթե ԱԺ-ում նստած երեսփոխանները մի քիչ մարդ լինեն, հրաժարական կտան»,- նշել է նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե անհետ կորած զինծառայողները նշում են, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իրենց ասել է՝ պետք է շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերի վերադարձրել են, Արամոն արձագանքել է․ «Արսեն Թորոսյան, պատկերացրու՝ քո երեխան չկա, անհետ կորած է, ու քեզ այդպես պատասխանեն»,-ասաց նա՝ նշելով, թե կապիտուլյացիոն հայտարարության մեջ առաջին հերթին պետք է լիներ գերիների ու զոհերի դիերը վերադարձնելու մասին կետը։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular