ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում առևտրի ոլորտի հարկատուները մինչև 2023 թվականն ազատվել են մի շարք հարկատեսակներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում հարկային օրենսդրության  նոր փոփոխությամբ՝  առևտրի ոլորտի  հարկատուներին հնարավորություն է  ընձեռվել առևտրի հարկը վճարել 1 տոկոս դրույքաչափով՝ նվազեցումներ կատարելով փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեից:

«Մասնավորապես, առևտրի հարկի դրույքաչափը՝ իրացման շրջանառության նկատմամբ, սահմանվել է 2 տոկոս, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3 տոկոս: Ընդ որում՝ դրանից նվազեցվելու է  վաճառքի ապրանքների ծախսերի 1 տոկոսը՝ փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոսը: Նվազեցումներից հետո,  եթե առևտրի հարկի գումարը կազմում է իրացման շրջանառության 1 տոկոսից պակաս գումար, ապա առևտրի հարկը կհաշվարկվի 1 տոկոս դրույքաչափով:  Հետագա հաշվետու ժամանակաշրջաններում  կնվազեցվի առևտրի հարկի  այն մասը, որը չի  նվազեցվել: Համապատասխան օրենքի փոփոխությամբ՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը գործունեության այն տեսակների մասով, որոնց համար  դրանք պարտադիր էր ներդնել  2021 թվականի հունվարի 1-ից: Արտոնագրային հարկ վճարողները ՝2021-2023 թվականներին ազատվում են արտոնագրային վճարների կատարումից: Բացի այդ՝ արտոնագրային հարկ    վճարողների համար նույնպես  հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը հետաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը: Համապատասխան հարկատուները 2021-2023 թվականների ընթացքում ազատվում են նաև հաստատագրված վճարների կատարումից: Բացառություն կկազմեն հետևյալ գործունեության տեսակները՝ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման), խաղատներ, շահումով խաղային ավտոմատների շահագործում, ինտերնետ շահումով խաղեր, վիճակախաղերի կազմակերպում, ինչպես նաև ըստ նախնական պատվերների՝ պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում  հանրային սննդի ծառայությունների մատուցում»,-հայտնում են Արցախի պետեկամուտների կոմիտեից :

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular