Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի շիրարարությունը կմեկնարկի գարնանը
ՍՊՈՐՏՋրառատ գյուղում Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյան (109 կգ) անվան ծանրամարտի մարզադպրոցի նախագիծը պատրաստ է:
Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է հայտնել այդ մասին:
«Մեզ հայտնել են, որ շիրարարական աշխատանքները սկսվելու են գարնանը: Մեկ շաբաթ առաջ կատարվել են վերջին չափագրումները: Ամեն բան պատրաստ է աշխատանքների մեկնարկին: Ջրառատ գյուղում մեր մարզադպրոցի հարևանությամբ կառուցվելու է նոր շենք: Կարծում եմ՝ մարզադպրոցը պատրաստ կլինի շինարարական աշխատանքների մեկնարկից 4-5 ամիս հետո: Մեր մարզադպրոցի շենքը պատկանում է գյուղին, սակայն այն վթարային վիճակում է: Նոր մարզադպրոցը նախատեսված է լինելու միայն ծանրամարտի համար, սակայն ես կցանկանայի, որ այնտեղ ընդգրկվեին մի քանի մարզաձևեր»,- զրույցում նշեց մարզիչը:
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի ծրագրիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ներկայացվել էր նախորդ տարվա փետրվարին: