ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի նոր ընտրությունների ժամանակ լինել վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ մի քանի հարց է տվել քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։

- Պարոն Դանիելյան, գերիշխող տեսակետ կա, որ հասարակությունը նոր քաղաքական ուժերի կամ գործիչների հրապարակ գալու պահանջմունք ունի: Այսինքն, մարդկանց, որոնք ո՛չ նախկինների հետ, ո՛չ էլ ներկաների հետ են ասոցացվում: Համաձա՞յն եք մոտեցման հետ և ինչո՞ւ:

— Այդ տեսակետը ինձ համար սխալ տեսակետ է և քաղաքական տեսակետ չէ, քանի որ խնդիրը նոր դեմքերը չեն։ Կարող են նոր դեմքեր լինել, որոնք կարող են ավելի վատը լինել, քան նախորդները։ Խնդիրը քաղաքականության մեջ է։ Այսինքն ի՞նչ քաղաքականություն պետք է վարեն, այսպես կոչված նոր դեմքերը։ Քաղաքականությունը, գաղափարախոսությունը  ծնում է դեմքերին։ Եթե չկա այդ քաղաքականության ներկայացումը, ապա նոր դեմքերի մասին խոսելը երկրորդական և մեխանիկական պրոցես է։ Այսինքն պետք է լինի նոր քաղաքականություն, հարցը այդպես պետք է դրվի։ Դրանից հետո կառաջանան դեմքեր հին կլինեն թե՞ նոր, դա արդեն էական չի։

- Վերջերս մի քանի նոր դեմքեր ազդարարեցին քաղաքականություն մտնելու մասին: Այդ մարդկանցից թերևս ամենաակտիվը Արտակ Թովմասյանն է՝ «Թովմասյան» հիմնադրամ»-ի նախագահը: Դուք որպես քաղաքական վերլուծաբան՝ ի՞նչ կարծիք ունեք քաղաքական հայտ ներակայացրած նոր ուժերի հնարավորությունների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական դաշտի բևեռվածությունը:

— Բացարձակապես որևէ տեսակետ չունեմ,  որովհետև այդ մարդիկ չեն շարադրում իրենց քաղաքականությունը։ Այսինքն, երբ որ նորմալ և հասկանալի մտքեր կձևակերպեն, թե իրենք ո՞նց են գնահատում իրավիճակը, ինչո՞ւ է այդպես եղել, ի՞նչ սխալներ են արվել և ի՞նչ ելքեր են տեսնում, այսինքն կլինի քաղաքական խոսակցություն, այդ ժամանակ  կլինեն նաև քաղաքական գնահատականներ։ Գուցե ինչ-որ բան բա՞ց եմ թողել, բայց ամեն դեպքում դեռևս ինչ-որ քաղաքական միտք չեմ տեսել։

- Արտահերթ ընտրությունների չգնալու Նիկոլ Փաշինյանի մտադրությունն ի՞նչ ռիսկեր է պարունակում, արդյո՞ք այն չի լարում ներքաղաքական իրավիճակը՝ իր անկանխատեսելի հետևանքներով:

— Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այն անձնավորությունն է, որի անունը չեմ ցանկանում տալ, նա իրավունք չունի նոր ընտրությունների ժամանակ լինել վարչապետ։ Եվ իր վարչապետ լինելու դեպքում, եթե նոր ընտրություններ լինեն, հնարավոր է նաև  տեղի ունենան շատ դաժան իրադարձություններ։ Ես կարծում եմ, որ ինքը պետք է հեռանա, և նոր վարչապետը նոր ընտրություններ անց կացնի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular