ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրիշի հարսը սիրուն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրականում ակնհայտ է այն, որ իշխանության համար պատերազմն ավարտված է, բայց ռազմական դրությունը հանրապետությունում շարունակում է պահպանվել այն հիմնավորմամբ, թե դեռևս ռազմական վտանգներ կան: Իսկ թշնամին չի էլ թաքցնում, որ նոր պատերազմի է նախապատրաստվում: Թուրքիան զորավարժություններ է իրականացնում Երևանի «քթի տակ», Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն: Այդ երկրներում նոր` ավելի հզոր անօդաչուների արտադրություն է սկսվել: ՀՀ իշխանությունը ոչ միայն ոչինչ չի անում բանակի ջարդված ողնաշարը շտկելու, նոր ու մրցունակ զինտեխնիկայով բանակը համալրելու և նոր պատերազմին նախապատրաստվելու ուղղությամբ, այլև ռազմական բյուջեն պակասեցնում է, եղած փողերը մսխում պարգևավճարներ տալու վրա:

Սովորաբար բոլոր պատերազմների ժամանակ իշխում է «ամեն ինչ ռազմաճակատի համար» կարգախոսը: Իսկ Փաշինյանի կառավարությունը, ռազմարդյունաբերությունը զարգացնելու, նոր անօդաչուների արտադրություն սկսելու փոխարեն, զարկ է տալիս, ոչ ավել, ոչ պակաս` կանեփի արտադրությանը։ Փաշինյանն ու Ավինյանը, որպես տնտեսության զարգացման կարևոր ուղղություն, նախընտրել են տեխնիկական կանեփի մշակաբույսի արտադրությունը: Ի դեպ՝ հիշեցնենք, որ ՀՀ կառավարության դեռեւս 2003 թվականի որոշմամբ կանեփ բույսի բոլոր տեսակների շրջանառությունը ՀՀ տարածքում արգելված է: Նույնիսկ բժշկական նպատակներով կանեփի որևէ տեսակ աճեցնելն ու մշակելն արգելվում են: Գյուղական բնակավայրերի բնակիչները լավ գիտեն, թե ոստիկանությունն ինչ խստացված միջոցառումներ է ձեռնարկում՝ մարդկանց տնամերձ և այլ հողատարածքներում պարբերաբար ստուգումներ իրականացնելով: Ու վայը եկել տարել է նրան, ում բակում կամ հողատարածքում առվի ջրի հետ կանեփի մի սերմի հատիկ եկած ու պատահաբար աճած լինի: Տվյալ գյուղացին ընկնում է ոստիկանության դռները, քաշքշուկների մեջ, որպեսզի ապացուցի, որ ինքը ո՛չ թմրամոլ է, ո՛չ էլ` «բառիկ», և այդ խոտը պատահաբար է աճել իր հողամասում: Իսկ օրերս կառավարության նիստում նույն Ավինյանն ու Փաշինյանը փառաբանում էին կանեփի արտադրության դրական կողմերը. Ավինյանը բերում էր այլ երկրների օրինակներ, որտեղ կանեփի արտադրությունը դրական արդյունք է տվել.

«Արտադրական կանեփն էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը»:

Եթե փոխվարչապետը մտահոգված է գյուղատնտեսական ոլորտների, մշակաբույսերի զարգացմամբ, ապա հաշվի առնելով, որ իշխանության թեթեւ ձեռքով թշնամուն են տրվել Արցախի ցորենի հսկայական ցանքատարածություններ, և մեզ սպառնում է հացի սակավությունը, ապա պետք է զարկ տրվի հենց ցորենի արտադրությանը, պետք է Հայաստանում ոչ մի սանտիմետր հող ազատ չթողնել եւ ցորեն աճեցնել կամ` կարտոֆիլ, որի սակավությունը նույնպես զգալու ենք առաջիկայում: Փաստորեն, մինչ թշնամին ավելացնում ու զարգացնում է անօդաչուների արտադրությունը, մերոնք զարգացնում են կանեփի արտադրությունը: Հավանաբար, առաջիկա պատերազմում, երբ Հայաստանի երկնքում կհայտնվեն թշնամու նոր անօդաչուները, բայրաքթարները, մեր կողմից նրանց դեմ մարտնչելու դուրս կգան մեր իշխանավորները, ովքեր իրենց կանեփային քաղաքականության արդյունքում ուրախ ու երջանիկ «կսավառնեն» հայոց երկնակամարում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular