ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավալի ներկան և ունայնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ավինյանը հրապարակավ հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարական տալ և մտադիր են ավարտին հասցնել «ճանապարհային քարտեզը»: Դա խոսում է միայն մեկ բանի մասին, որ իշխանության ներկայացուցիչները գտնում են, որ ամեն ինչ ճիշտ են արել և պետք է ավարտին հասցնել սկսած գործը: Իրականում խնդիրն այն է, թե ինչ է պարունակում իր մեջ «ճանապարհային քարտեզը»: Հրապակայնորեն այն, իհարկե, ներկայացվել է, ինչպես և եռակողմ հայտարարությունը, սակայն ընթացքում պարզվում է, որ կան որոշ բանավոր, գրավոր կամ այլ պայմանավորվածություններ, որոնց մասին իշխանությունները նախընտրում են չխոսել, բայց անվերապահորեն կատարում են:

Երեկ հայտնի դարձավ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի հատվածի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթի մասին, մինչ այդ՝ Սոթքի մասին, իսկ վաղը կարող է ի հայտ գալ Իրանի հետ սահմանի մասին փաստաթուղթ, որից հետո Հայաստանն այլեւս չի վերականգնվի: Ինչ հավելյալ պայմանավորվածություն և խոստումներ են տրվել: Նման իրավիճակում իշխանությունից այսպես կառչելու համար բնատուր ցինիզմը բավարար չէ: Կարող էր արդյո՞ք նվաստացված վիճակում գտնվող իշխանությունը տալ խոստումներ, որոնք «փաստաթղթավորվել» և պահվում են Բաքվի կամ Մոսկվայի պահոցներում: Վախենում է արդյո՞ք իշխանությունը, որ այդ պայմանավորվածությունները կարող են հրապարակվել: Եթե դա այդպես է, Հայաստանը և իր անբաժան մաս Արցախը վճարում են ինչ-որ մեկի ճղճիմության և «տղամարդկությունն» ապացուցելու ցանկության համար: Գուցե հոգեբանները կարողանայի՞ն գտնել այդ բարդույթների և ցածր վախերի առաջացման ակունքները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին:

Միանաշանակ է, որ դրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա. ընդունել մեղքերը և հեռանալ: Մեղքերի ընդունումը կարող է չեղարկել խոստումները և արատավոր պայմանավորվածությունները Ըստ էության, հասարակությունը պետք է ստիպի իշխանությանը ընդունել մեղքերը, մերժելով շանտաժը, թե եթե «նորերը» չմնան, կգան «նախկինները»: Չկան հներ և նորեր, կան մարդիկ, ովքեր հարգում են ազգայինը, ինքնիշխան պետությունը, և կան մարդիկ, ում համար դա կարևոր չէ: Ժողովուրդը չի մնա առանց իշխանության, կլինեն ընտրություններ, մարդիկ կշտկեն մեջքը: Այժմ կարևոր է չեղարկել հրապարակված և թաքուն պայմանավորվածությունները, խոստումները, որոնք տրվել են վախի ազդեցության տակ: Վախեցած վիճակում կարելի է խոստանալ ցանկացած բան:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular