Հինգ ժամից պակաս տևողությամբ քունը բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆBrigham and Women's կլինիկայի գիտնականները նոր հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են տարիքով մարդկանց մոտ քնի դեֆիցիտի ու խանգարումների և դեմենցիայի զարգացման ու մահվան վտանգի միջև կապն ու պարզել, որ քնի պակասի դեպքում դեմենցիայի վտանգն ավելի բարձր է լինում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ի տարբերություն օրական 7-8 ժամ քնող մասնակիցների՝ օրական հինգ ժամից պակաս քնող մասնակիցների մոտ դեմենցիայի զարգացման հավանականությունը երկու անգամ ավելի բարձր է լինում։
Բացի այդ, գիտնականները նաև կապ են հայտնաբերել քնի խանգարումների, քնի պակասի և մահվան վտանգի միջև։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging ամսագրում։
«Մեր արդյունքները լույս են սփռում քնի դեֆիցիտի ու դեմենցիայի վտանգի միջև կապի վրա և հաստատում են տարեցներին բավարար քուն ստանալու հարցում օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի կարևորությունը», - պատմում է հետազոտության առաջատար հեղինակ Ռեբեկա Ռոբինսը։
Ընդհանուր առմամբ՝ գիտնականները հայտնաբերել են սերտ կապ մի քանի փոփոխական խանգարումների և ժամանակի ընթացքում զարգացող դեմենցիայի ու քնի դեֆիցիտի միջև։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կես ժամ և ավելի քնելը չկարողանալը կապված է դեմենցիայի վտանգի 45 տոկոս աճի հետ։ Բացի այդ, առույգության պահպանման հետ կապված խնդիրները, ցերեկային քունը, քնի վատ որակն ու մինչև հինգ ժամ տևողությամբ քունը կապված են նաև մահվան ընդհանուր վտանգի բարձրացման հետ։