Կորոնավիրուսից մահվան ռիսկը 3,5 անգամ ավելի բարձր է, քան գրիպից մահվան ռիսկը. հետազոտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսից մահվան ռիսկը 3,5 անգամ ավելի բարձր է, քան գրիպից: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են CMAJ ամսագրում:
«Այժմ մենք կարող ենք վստահորեն ասել, որ կորոնավիրուսն ավելի լուրջ է, քան սեզոնային գրիպը: Կորոնավիրուսից մահվան ռիսկը 3,5 անգամ ավելի բարձր է, քան գրիպից մահվան ռիսկը: Կորոնավիրուսով վարակված պացիենտները 1,5 անգամ ավելի հաճախ են օգտվել ինտենսիվ թերապիայից եւ 1,5 անգամ ավելի երկար են մնացել հիվանդանոցում, քան գրիպով հոսպիտալացված պացիենտները»,-ասել է Unity Health Toronto-ից բժիշկ Ամոլ Վերման:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով հոսպիտալացված պացիենտներն ունեցել են մի քանի ուղեկցող հիվանդություններ, իսկ 21 տոկոսը 50 տարեկանից ցածր երիտասարդներ են եղել: Նրանք կազմել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ դիմելու 4 դեպքերից 1-ը (24 տոկոս):
«Շատերը կարծում են, որ կորոնավիրուսից տուժում են տարեցները: Դա ճիշտ է: Սակայն մենք հայտնաբերել ենք, որ կորոնավիրուսով հոսպիտալացված 75-անց մարդկանց գրեթե 40 տոկոսը մահացել է հիվանդանոցում: Սակայն կորոնավիրուսը կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել նաեւ երիտասարդների մոտ: Գրեթե յուրաքանչյուր 50 տարեկանից ցածր տարիքի երրորդ մեծահասակ, որը հոսպիտալացվել է կորոնավիրուսով, ինտենսիվ թերապիայի կարիք ունի, եւ գրեթե յուրաքանչյուր 10-ին չպլանավորված կրկնակի հոսպիտալացում է պահանջվում դուրսգրումից հետո»,-ասել է բժիշկ Վերման: