ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ավելին ասել չեմ կարող». Պեսկովը հայտարարել Է, որ Պուտինի առողջական վիճակը գերազանց է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությունը գերազանց է, դրա պահպանման համար հենց պատվաստումներ են արվում, լրագրողներին պատմել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։

«Նախագահը գերազանց առողջություն ունի և հենց պատվաստումները կատարվում են նրա գերազանց առողջությունը պահպանելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է նախագահը գրիպի դեմ պատվաստում արել, եթե ոչ՝ արդյո՞ք մտադիր է պատվաստվել։

Պետկովի խոսքով՝ «այդքանից բացի ուրիշ ոչինչ չի կարող ասել, քանի որ նա չէ Պուտինի բժիշկը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular