Ծանոթ ու միաժամանակ անհայտ` Bratz տիկնիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2001 թվականին MGA Entertainment ընկերությունը սկսել է արտադրել Բրատց (Bratz) տիկնիկներ: Իր յուրահատկության շնորհիվ` նորույթը կարողացել է արագորեն տարածվել ամբողջ աշխարհով գրավելով Բարբի տիկնիկների տեղը: Հանրաճանաչություն ձեռք բերելով` Բրատց էժան տիկնիկները երեխաների համար դարձել են բավականին մատչելի խաղալիքներ: Բրատցները աղջիկների և տղաների նմանակմամբ այնպիսի տիկնիկներ են, որոնց կարելի է տեսնել հեռուստաէկրաններից, համակարգչային մոնիտորներից, նորաձևության հարթակներից, կոմիքսներից և ամսագրերից: Bratz բառն առաջացել է անգլերեն brat- ից, որը նշանակում է կամակոր ու չարաճճի երեխա: 2001 թվականին թողարկված առաջին տիկնիկները եղել են Սաշան, Քլոեն, Դժեյդը և Ժասմինը: Նրանք են այդ տարի դարձել վաճառքի առաջատարներ: Միայն դեկտեմբեր ամսում նրանց ձեռք բերելու համար մարդիկ ծախսել են շուրջ իննը միլիոն դոլար: Խաղալիքների բիզնեսում և տիկնիկների աշխարհում Բրատց տիկնիկների արտադրությունը իսկապես հեղափոխական է դարձել շնորհիվ մի հնարամիտ գաղափարի, որն է girls with a passion for fashion (նորաձևության կիրք ունեցող աղջնակներ): Bratz տիկնիկները նախատեսված են 8-ից 13 տարեկան աղջիկների համար:
Բանն այն է, որ այդ տարիքի երեխաները արդեն դադարում են խաղալ չխկչխկանների ու դասական տիկնիկների հետ, նրանց մոտ արդեն լինում է պատանեկության փուլը, որտեղ առկա են նորաձևությունը, երեկույթներն ու ցերեկույթները: Ապրանքանիշը ունի զարգացման մի քանի ուղղություններ. տղաներ (Bratz Boyz), սիրելիներ (Bratz Petz), փոքրիկներ (Lil Bratz), միշտ լավ ընկերներ (4 ever best friends) և իմ փոքրիկ (Bratz Babyz): Յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ուղղությամբ ստեղծվում են նոր թեմատիկ հավաքածուներ: Բրատց տիկնիկները ամբողջովին պատրաստված են վինիլից. գլուխները պատրաստվում են կոշտ վինիլից, մարմինը ավելի փափուկ, իսկ փոքրիկ ձեռքերն ու ոտքերը ճկվող վինիլից: Բրատցը Բարբիից տարբերվում է նրանով, որ ունիիսկականթարթիչներ: Բրատց տիկնիկներն ունեն այն ամենը, ինչ ունեն երեկույթին մասնակցող իսկական աղջիկները. հագուստի տեսականի, կարաոկե, ձայնասկավառակներ, խաղային հավաքածոներ և այլն, նրանք այցելում են իրենց տիկնիկների սպա սրահներ, սուշի բարեր և սրճարաններ, նրանց հասանելի են լիմուզինով զբոսանքներն ու սերֆինգը:
Գուցե ինչ-որ մեկին կարող է թվալ, որ Բրատցը թանկ ապրանքանիշ է և մատչելի է քչերին, բայց դա այդքան էլ այդպես չէ: Կան Բրատց տիկնիկների էժանագին տարատեսակներ: Վերջում նշենք, որ Բրատց տիկնիկները ներկայումս վաճառվում են աշխարհի 70 երկրներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը