ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Զինվորական երեխաների համաշխարհային օր, Դարվինի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ազատ ամուսնության օր, Մյանմա՝ Միասնության օր, Վենեսուելա՝ Երիտասարդության օր, Տաջիկստան՝ Դուշանբեի մասսայական անկարգությունների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1286 – վախճանվել է Հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցին։

1741 - վախճանվել է Կ.Պոլսո հայոց պատրիարք Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցին։

1908 - վախճանվել է գրող Արփիար Արփիարյանը։ 1909– ծնվել է հայագետ, բանագետ Արամ Ղանալանյանը։

1921 - Վրաստանի խորհրդայանացման ժամանակ  բոլշևիկյան ապստամբություն է սկսվել Վրաստանի ձեռքում գտնվող Լոռիում, որի ընթացքում հաջողվել է որոշակիորեն զինաթափել և դուրս մղել վրացական բանակին։

1935 – ծնվել է ճանաչված գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։

1941 - ծնվել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը։

1962 - ծնվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շրի-Լանկայի հետ։

1992 - վախճանվել է  գրաֆիկ, մանկավարժ Միհրան Սոսոյանը։

1994 – Ղարաբաղյան պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար, որի արդյունքում հայերը ամբողջական վերահսկողություն են սահմանել ամբողջ Քելբաջարի շրջանում։

1999 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելիզի հետ։

 2004 - Հայաստանի զինված ուժերի մեկ դասակ ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար մեկնել է Կոսովո: Սա եղել է Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը:

2008 - ՀՀԿ գործադիր մարմնի նիստում միաձայն որոշվել է «ՀՀԿ-ի կանոնադրության խախտման եւ կուսակցության համագումարի որոշումը չկատարելու կապակցությամբ Սասուն Միքայելյանին հեռացնել ՀՀԿ-ի շարքերից:

- վախճանվել է գրականագետ, չարենցագետ Արփենիկ Չարենցը:

2009 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ հերթական համագումարում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: 

2012 - կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ հանրապետության 9 մարզերում։

2016 - ԱԱԾ-ի տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը։

2019 - Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

881 — Հռոմի պապ Հովհան 8-ի կողմից Կարլ 3-րդ Հաստլիկը ստացել է Արևմուտքի կայսրի թագը։

1429 – Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ են տոնել ֆրանսիացիների նկատմամբ:

- Վոկուլյեր քաղաքի կապիտան Ռոբերտ դե Բոդրիկուրուին է դիմել Դոմրեմի գյուղի մի 17-ամյա աղջիկ ասելով, որ ինքն է դադարեցնելու Օռլեանի պաշարումը, դոֆինին դարձնելու թագավոր, դուրս քշելու զավթիչներին թագավորությունից։ Սկսվել է Ժաննա դը Արկի հաղթարշավը։

1502 — Կաստիլիայից քշվել են քրիստոնեություն չընդունած մավրերը։

1541 — Չիլիի առաջին գուբերնատոր Պեդրո դը Վալդիվիան և իսպանացի կոնկիստոդորները հիմնադրել են Սանտյագո-դե-Չիլի քաղաքը։

1538 - վախճանվել է գերմանացի նկարիչ Ալբրեխտ Ալթդորֆերը։

1593 — Իմդժինյան պատերազմի ընթացքում Քվոն Յուլայի 3 000-ոց կորեական բանակը Խենդժու ամրոցի համար մղված ճակատամարտում ջախջախել է ճապոնական 30 000-ոց բանակը։

1804 - վախճանվել է գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը։

1809 – ծնվել է անգլիացի աշխարհահռչակ գիտնական, բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինը:

1809 - ծնվել է Միացյալ նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը։

1818 - Չիլին հռչակել է իր անկախությունը։

1832 - Էկվադորը գրավել է Գալապագոսյան կղզիները։

1865 — Դմիտրի Մենդելեևը պաշտպանել է իր «Սպիրտի ջրի հետ միացման մասին» դիսերտացիան, որը շատերը համարում են ռուսական օղու բաղադրության ստեղծման հիմքը։

1896 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ամբրուազ Թոման։

1898 — տեղի է ունեցել առաջին այնպիսի ավտովթարը, որի ժամանակ գրացվել է զոհ՝ Հենրի Լինդֆիլդը մահացել է իր ավտոմեքենայի վթարի արդյունքում։

1899 – Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնել է Կարոլինյան և Մարիանյան կղզիները:

1908 - Անգլիայում ընդունվել է օրենք, ըստ որի` տուգանվում է յուրաքանչյուր այն անձը, որը թույլատրել է երեխային ծխել։

1912 – Չինաստանում ավարտվել է Սինհայան հեղափոխությունը, որի արդյունքում կործանվել է Ցին դինաստիան:

1941 - առաջին անգամ պենիցիլինը հաջողությամբ օգտագործվել է հիվանդի բուժման համար։

1950 – ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միությունը:

1961 – ԽՍՀՄ-ից տիեզերք է ուղարկվել «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը, որը Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն է:

1994 - կայացել է 17-րդ  Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։

2017 — վախճանվել է ամերիկյան ջազային երաժիշտ և երգիչ Էլ Ջերրոն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular