ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել ռուսական С-400-ներից՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերից: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«С-400-ի վերաբերյալ որոշումը չի կայացվել մեկ գիշերվա մեջ, մենք այդ մասին պատմել ենք մեր ամերիկացի գործընկերներին: С-400-ների մասին մեր պայմանագիրը ստորագրվել է CAATSA-ից մոտավորապես չորս ամիս առաջ: Իրավական տեսանկյունից (ԱՄՆ) հայտարարությունները անհետեւողական են: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ դեռ ոչ մի բանակցություն չի վարելու այս հարցի շուրջ»,- TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է Էրդողանի ներկայացուցիչը:

Reuters-ի տվյալներով՝ Կալինը նաեւ ասել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular