ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամբողջ ազգը Նիկոլ Փաշինյանի ձեռքում պատանդ է. Նրան իշխանության պահում են արտաքին ուժերը». Արա Աբրահամյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Republica.am» կայքի հարցազրույցների հեղինակային շարքի հյուրն է «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ, ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ներկայացնում ենք Ձեզ երեք մասից բաղկացած հարցազրույցի առաջին մասը:

Republica.am. - հարգելի Արա Արաշվիրի, կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո ՌԴ հայերի միությունը՝ ի դեմս Ձեզ պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և խոսել ժամանակավոր կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին: Նմանատիպ պահանջներով, հանդես են եկել սփյուռքի գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները, եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Կիլիկիո Կաթողիկոսությունը, Հայաստանում գործող գիտական կազմակերպությունները՝ ԵՊՀ խորհուրդը, Գիտությունների Ազգային Ակադեմիան: Սակայն անցել է արդեն 3 ամիս ու Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է պաշտոնավարել: Նա համառում է և դիմադրում է հանրային ճնշմանը: Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը:

Ա.Ա. - Անխոս, ցանկացած տրամաբանությամբ՝ նոյեմբերի 11-ից հետո՝ ո´չ Փաշինյանը, ո´չ իր թիմը չպետք է լինեին Հայաստանում իշխանության: Այդուհանդերձ, անցել է 3 ամիս և Փաշինյանը դեռ վարչապետի աթոռում է: Պատճառն այն է, որ իր վարչապետության ընթացքում հայ հասարակության մեջ արժեզրվել են բարոյական արժեքներն ու կատեգորիաները: Իսկ ինչպես գիտեք՝ այդպիսի աղավաղված բարոյական արժեքներով հասարակությունը ձեռնտու է պղտոր ջրում ձուկ որսացողներին, հատկապես նրանց, որոնք վախենում են այդ պղտոր ջրերի պարզաջրումից: Ու, հետևապես, նրանք այս կոնտեքստում հասարակությանը փորձ են անում մոռացնել տալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Կարծես թե՝ ոչինչ էլ տեղի չի ունեցել. Նրանք հասարակությանը ներշնչում են, որ պետք է ապրել առօրյա կյանքով, ուշադրություն չդարձնել այլոց ցավին՝ բազմահազար կորուստներին, աղքատությանը և ապրելու դժվարություններին: Եվ կապ չունի, որ, օրինակ, քո հարևանը արդեն 3 ամիս չի քնում՝ սպասելով իր անհետ կորած տղայի կամ հոր մասին որևէ տեղեկություն ստանալուն: Նրանք ներշնչում են մարդկանց, որ պարտվածների կառավարությունը կարող է շարունակել իշխել՝ չվախենալով քրեական պատասխանատվությունից. Կարող է շարունակել իրականացնել ժողովրդի թիկունքում հակաժողովրդական ցանկացած պայմանավորվածություն: Նրանք հասարակությանը համոզում են, որ եթե դու Սյունիքից կամ Հադրութից չես և տնազուրկ չես դարձել, ապա կարելի է ուշադրություն չդարձնել՝ փախստականներին և անտուն մնացած մարդկանց, կարծես թե՝ նրանք գոյություն չունեն: Հետևապես, նրանք ձևավորում են մի տեսակետ, որ ոչ ոք որևէ բանի համար պատասխանատու չէ:

Բայց բոլորը պետք է հասկանան, որ այս արհեստական անպատասխանատվության զգացումը, որը տաքացվում է այս իշխանության կողմից՝ երկար չի տևելու:

Կարծում եմ նաև, որ պետք է անհապաղ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը իրավազոր կլինի քննել պատերազմի սկզբի, ընթացքի, ավարտի, կայացրած որոշումների վերաբերալ հարցերը, ու կորոշի յուրաքանչյուրի մեղքի և պատասխանատվության չափը: Ցանկացած նորմալ երկրում այդպես կվարվեին:

Բայց Նիկոլ Փաշինյանը՝ պրոֆեսիոնալ խաբեբա և դեմագոգ է: Նա մե´կ մեղադրում էր բոլորին, բացի իրենից, բոլոր հնարավոր մեղքերում, մե´կ փոխում է իր այդ տակտիկան, որպեսզի պահի իշխանությունը. Ասում է՝ «ես մեղավոր եմ, բայց տվեք ժամանակ ուղղեմ սխալներս»: Այսպես նա նաև փորձում իբր թե թեթևացնել հասարակության պատասխանատվության զգացումը: Բայց, ինչպես հայտնի է, այս վիճակի համար բոլորն են պատասխանատու՝ նախագահը, մտավորականները, գեներալիտետը, ուժայինները, որոնք այնպես են պաշտպանում Փաշինյանին, ինչպես պետք էր պաշտպանեին Հայաստանի և Արցախի սահմանները: Մի բան հստակ է. որքան երկար հիմա Փաշինյանը կառչեց աթոռից, ապա այդքան երկար ժամանակ է պահանջվելու պետությունը և հասարակությունը վերականգնելու համար:

Կարելի է հասկանալ նաև այն անձանց, որոնք 3 տարի առաջ հավատացել են Փաշինյանին և ավելի վաղ չեն ընկալել, թե ի՞նչ վտանգ է նա իրենից ներկայացնում: Իրենք չէին պատկերացնում, թե ի՞նչ աստիճանի մանիպուլյացիաների է պատրաստ մարդը՝ իր նպատակներին հասնելու համար: Բայց հիմա նրանք, ովքեր աջակցում են Փաշինյանին՝ հանցկակից են դառնում Հայ ժողովրդի պատմության մեջ մեծագույն հանցագործությանը: Փաշինյանը և իր թիմը պատասխան են տալու ամեն ինչի համար: Ու բոլոր նրանք, ովքեր բացահայտ կամ լռակյանց աջակցում են Նիկոլ Փաշինյանին՝ ևս պատասխան են տալու նրանց հետ միասին:

Հիմա ողջ ազգը պատանդ է Փաշինյանի ձեռքում, որը իշխանությունը պահում գերիների հարցով շանտաժ անելով (որի հիմնական մեղավորը նա է, նույնիսկ ավելին, քան Ալիևը), մեկ նոր պատերազմով շանտաժ անելով և այլ նմանատիպ մեթոդներով: Ցավոք, նախկին իշխանության օրոք ընդունված Սահմանադրությունը փակուղու առջև է կանգնեցրել հանրությանը: Եվ հիմա առկա է նաև սահմանադրական փոփոխությունների պահանջ:

Կան նաև արտաքին ուժեր, որոնք պահպանում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը. Նա հիմա ձեռնտու է բոլորին, բացի հայերից և Հայաստանից: Իսկ, նախևառաջ, նա ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular