ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բիզնեսի էլեկտրաէներգիայի ծախսերն աճել են 8 տոկոսով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2020 թվականն աղետալի էր բիզնեսի համար․ NEWS.am–ի տեղեկություններով՝  ավելի քան 22 հազարձեռնարկություններ ու օբյեկտներ ժամանակավոր կամ ընդմիշտ դադարեցրել են գործունեությունը, ինչի արդյունքում գրանցվել վերջին 2 տասնամյակի վատթարագույն տնտեսական ցուցանիշները։Մասնավորապես՝ 14 տոկոսով անկում է գրանցել առևտրի շրջանառությունը, 14,7 տոկոսով՝ ծառայության ոլորտը, 0,9 տոկոսով՝ արդյունաբերությունը և 9,5 տոկոսով՝ շինարարությունը։Արդյունքում բիզնեսը շուրջ 16 տոկոսով ավելի քիչ հարկեր է վճարել։

Տնտեսագետների կանխատեսմամբ՝  անկումը շարունակվելու է նաև 2021 թվականի ընթացքում, քանի որ գործող կառավարությունը տնտեսական որոշումներն ընդունում է հիմնականում պոպուլիստական տրամաբանությամբ՝ հաշվի չառնելով փոքր և միջին բիզնեսի շահերը։ Դեռ 2020-ի հուլիս 19-ից 6 տոկոսովբարձրացել էրբնական գազի սակագինը խոշոր սպառողների, այսինքն՝ բիզնեսի համար, իսկ այս տարվա փետրվարի 1-ից 3 դրամով, դարձյալ բիզնեսի համար, բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը։ Այս որոշման հետեւանքով՝հոսանքի ծախսերը բիզնեսի համար կաճեն շուրջ 8 տոկոսով։
Անցած 25 տարիներին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի սակագինը գրեթե կրկնապատկվել է։


 
Արդարացնելով  թանկացումները, Հայաստանի  իշխանությունները դրանք ներկայացրրել են որպես «լավագույն» լուծում, ինչը հնարավոր էր անել այս պայմաններում, միաժամանակ հանրությանը, տնտեսագետների բնորոշմամբ, մանիպուլացնելով, թե   էլեկտրաէներգիայի բաժանորդների 90 տոկոսին բարձրացումը չի վերաբերում և որ թանկացումները նրանց վրա չեն ազդի։ Մինչդեռ, պարզից էլ պարզ է, որ եթե բիզնեսները սնանկանան, փակվեն, շարքային քաղաքացիները կկորցնեն իրենց աշխատանքը՝ ապրուստի միջոցը, և չեն կարողանա վճարել օրինակկոմունալ ծախսերի, մասնավորապես հենց նույն էլեկտրաէներգիայի դիմաց։Ասվածն, իհարկե, չի վերաբերում պետական հատվածի աշխատողներին, որոնցաշխատատեղերն«ապահովագրված» են։ 
Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն ուղղակիորեն ազդում է ապրանքների և ծառայությունների գների վրա։ Տնտեսագետները մատնանշում են, որ աղքատության աճի պայմաններում քաղաքացիները նաեւ կբախվեն ապրանքների թանկացման խնդրին։ Նրանց բնորոշմամբ՝ իշխանությունները,մանր սպեկուլյանտի տրամաբանությամբ, հույսները դրել են Թուրքիայից էժան ապրանք բերելու վրա․ «Մինչդեռ ժամանակն է լրջանալու, տնտեսության անկումը խորանում է, այն պետք է կասեցնել օր առաջ»։
Մասնագետները զգուշացնում են, որ մեծապես տուժելու են տնտեսության հատկապես էներգատար ճյուղերը, մասնավորապես՝ ալյումինի, ցեմենտի, հացամթերքի, հրուշակեղենի, կաթնամթերքի արտադրությունները և հանրությանը ծառայություններ մատուցող ձեռնարկությունները։
Տարածաշրջանի և Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագինը բավականին բարձր է, եւ հիմնահարցը, որ մտահոգում է տնտեսագետներին, այն է, թե ինչպե՞ս են մեր արտադրողները մրցակցելու մյուս երկրների արտադրողների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular