ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 12

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանելն այսօր հեշտ չի լինի: Հուզական դաշտն անկայուն է, տրամադրությունն ամեն դատարկ բանից կարող է փչանալ: Բայց եթե կենտրոնանաք գործերի վրա և փորձեք մանրուքները չնկատել, օրը հաջող կդասավորվի: Աշխատանքի մեջ հաջողությունների միանգամից չեք հասնի, բայց դուք բավականաչափ համբերատար ու համառ կլինեք:

Ընկերները և հին ծանոթները առաջարկներ կանեն, որոնց կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել: Այսօր ընդունած որոշումները կարող են մեծ դրական փոփոխությունների սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն իրադարձություններով լի կլինի: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, հրաժարվել հին մտահղացումից և լրիվ այլ բան ստանձնել: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, բայց ամեն ինչ վերահսկելու անհրաժեշտությունը ձեզ կհոգնեցնի: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության և խորհրդի խնդրանքով. աջակցությունն այսօր շատ տեղին կլինի:

Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալով: Հարմար ժամանակ է այն մարդու հետ շփվելու համար, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ կլսեն այն բառերը, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է մտորումների համար: Դուք մեկ հիշողությունների գիրկը կընկնեք, մեկ կերազեք հեռու ապագայի մասին: Դա չի կարելի ժամանակի զուր կորուստ անվանել, քանի որ արդյունքում հրաշալի գաղափարներ կծնվեն, կհասկանաք՝ ինչպես վարվել, ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի ավելի շուտ հասնեք դրված նպատակներին:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք, չեք վիճի, նույնիսկ, եթե ամեն ինչում բոլորի հետ համաձայն չլինեք: Լավ է քննարկեք ընդհանուր գործերը, լուծեք բոլորի համար կարևոր հարցերը: Հյուր կարող են գալ հին ընկերները. դուք շատ ուրախ կլինեք նրանց տեսնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Թեթև ու հետաքրքիր օր է: Այն շատ արդյունավետ անվանել չի կարելի: Անսպասելի ձգձգումներ կլինեն, որոնց պատճառով չի հաջողվի հասնել անհրաժեշտ արդյունքի: Փոխարենը դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ընկերների և հին ծանոթների շրջանում: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթությունները: Դուք հեշտությամբ կտարվեք, ինչը բարեբախտաբար տհաճ հետևանքների չի հանգեցնի:

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Հիմա դուք հակված կլինեք թեթևամտության, գումարը կծախսեք դատարկ բաների վրա: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ արժե այն մանրամասն ուսումնասիրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաջող կդասավորվի, եթե նրանից շատ բան չսպասեք: Ձեր առաջ իրական նպատակներ դրեք, և այդժամ սխալներ չեք գործի ու չեք հիասթափվի: Ցանկալի չէ կապվել պարտավորություններով, օգտակար կլինի գործողություններում ազատությունը պահպանելը:

Ուշադիր եղեք սիրելի մարդու հանդեպ. այսօր դա կարևոր է հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար: Չի բացառվում՝ պետք լինի քննարկել բարդ հարցերը: Աշխատեք դա հանգիստ ու կառուցողական անել, մի տրվեք հույզերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Բարենպաստ օր է աշխատանքի և ուսման, կոնֆլիկտները կարգավորելու, վաղուց հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Երբեմն ուրիշների գործերը ձեզ համար ավելի կարևոր կդառնան սեփական գործերից, բայց ձեր հետաքրքրությունների մասին էլ բոլոր դեպքերում չեք մոռանա:

Ցանկացած ուղևորություն ծրագրելիս զգույշ եղեք: Կարևոր կլինի երթուղին ուսումնասիրելը, որպեսզի ճանապարհի վրա շատ ժամանակ չվատնեք: Տանը օգտակար գործեր կլինեն: Կարող եք զբաղվել կենցաղային հարցերի լուծմամբ, որոնցից արագ գլուխ կհանեք: Օրը հարմար է նաև կահույք, ինտերիերի մասեր գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անակնկալներով լի կլինի: Հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել, այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Շրջապատողները հազիվ թե կարողանան օգնել, բայց խորհուրդներ կտան, որնց արժե հետևել: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Նշանի որոշ ներկայացուցիչների օգտակար կլինի վաղուց ստացած ինֆորմացիան:

Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս ընդհանուր լեզու չէիք գտնում: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմն անցնեն, օգնեն ինչ-որ կարևոր հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ չէ, որ ուզածի համաձայն կընթանա, այդ իսկ պատճառով վերամշակեք ծրագրերը, հետաձգեք հին գործերը, որպեսզի ստանձնեք առավել շտապ կամ հեռանկարային գործերը: Հին ծանոթները խորհուրդներ կտան, որոնք հաճախ օգտակար կլինեն:

Ցանկալի չէ ռիսկի ենթարկել գումարը, մասնակցել կասկածելի ֆինանսական միջոցառումներին: Գնումների հարցում էլ մի շտապեք. վտանգ կա՝ ընտրության հարցում սխալվեք: Իսկ ահա սիրո հարցում նշանի շատ ներկայացուցիչներ հաջողակ կլինեն: Դա վերաբերում է նաև արդեն կայացած զույգերի հարաբերություներին: Եթե վերջերս մտերիմ մարդու հետ հարաբերությունները լարված էին, հիմա շանս կա՝ դրանք դեպի լավը փոխեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած օր է: Գործեր ու հոգսեր սպասվածից շատ կլինեն, ամեն ինչ հասցնելու համար անընդհատ ստիպված եք լինելու շտապել: Հավանական են չծրագրված հանդիպումներ, անսպասելի իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնցից վաղուց լուր չունեիք: Հաճելի կլինի հին կապերը վերականգնելը, այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ ժամանակին ընկերություն եք արել: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով:

Կարող եք խոշոր գնումներ անել: Դուք գումարը քամուն չեք տա, կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Արագ կլուծվեն կենցաղային խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ավելորդ բաներ չխոսել: Օրը հարմար չէ երկարաժամկետ ծրագրերը քննարկելու, համարձակ գաղափարներով կիսվելու կամ ապրումների մասին պատմելու համար: Հեռու մնացեք բամբասանքի սիրահարներից, նրանցից ինչ-որ մեկը կարող է ձեզ մեծ վնաս տալ: Չարժե խառնել մասնագիտական և անձնական հարաբերությունները:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործից և կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Հաջողությամբ կլուծվեն կարևոր ֆինանսական հարցերը, որոշ Այծեղջյուրներ իրենց եկամուտները մեծացնելու ձև կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Դուք անցյալում կթողնեք կասկածներն ու տագնապները, կկենտրոնանաք հետաքրքիր գործերի վրա: Նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Աշխատեք դրանք առանց հետաձգելու կյանքի կոչել: Ընկերները հաճույքով կօգնեն ձեզ, հաճախ դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք քիչ ծանոթ մարդկանց հետ, դուր կգաք նրանց, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը:

Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ նյարդայնացնող աննշան խնդիրները: Դուք հեշտությամբ կազատվեք անպիտանից և ապագային հիմնավոր լավատեսությամբ կնայեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չնայած որոշակի դժվարություններ կարող են ծագել, բայց օրը բավական հաջող կդասավորվի: Դուք նպատակին տանող թեթև ու ակներև ուղիներ չեք փնտրի, հաճախ փորձարկումներ կանեք, չեք վախենա ռիսկի դիմել և հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Հնարավորություն կունենաք շփվել անսովոր, նշանավոր մարդկանց հետ: Նրանք լավ խորհուրդներ կտան կամ կոգեշնչեն ձեզ: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները. նոր հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում: Որոշ Ձկներ երկար սպասված լուրեր կլսեն այն մարդկանցից, որոնց մասին անհանգստանում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular