ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախեր, տագնապայնություն, քնի խանգարումներ. ռազմական գործողություններից տուժած արցախցի երեխաներն անվճար հոգեբանական օգնություն են ստանում (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում պատերազմը ծանր հետք է թողել շատ երեխաների հոգեկան առողջության վրա: Ոմանց մոտ վախեր են առաջացել, որոնք նախկինում չկային, ոմանց մոտ էլ՝ քնի կամ պահվածքի խանգարումներ:

49 նման երեխա հունվար ամսվա ընթացքում անվճար հոգեբանական օգնություն է ստացել Ստեփանակերտում գտնվող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնում: Նրանցից որոշները մի քանի անգամ են մասնագետների այցելել, որոշները՝ գրեթե ամեն օր:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց հոգեբան եւ հոգեթերապեւտ Անահիտ Լալայանը, կենտրոնում այսօր կա 4 հոգեբան, մեկ հոգեթերապեւտ եւ մեկ հոգեբույժ, եւ բոլոր նրանք գրեթե շուրջօրյա զբաղված են այդ երեխաների, ինչպես նաեւ մեծահասակ պացիենտների հետ աշխատանքով, որոնք եւս բախվել են հոգեկան կամ հոգեբանական խնդիրների ռազմական գործողությունների հետեւանքով: Վերջին մեկ ամսում կենտրոն է այցելել 53 մեծահասակ, որոնցից 19-ը՝ զինծառայող, 7-ը տեղահանվել է նախկին բնակության վայրից, 5-ը պատերազմում կորցրել է ընտանիքի անդամին, 2-ը՝ վերադարձել է հայրենիք գերությունից: Ինչպես նաեւ 18 հոգեբուժական խորհրդատվություն է անցկացվել:

Ինչպես նշեց Անահիտ Լալայանը, երեխաների մոտ պատերազմի պատճառով ամենից հաճախ հանդիպող խնդիրներ են քնի խանգարումները, վախերը եւ տագնապայնությունը: Տեղահանված երեխաներից շատերը սոցիալական դեզադապտացիայի առջեւ են կանգնում. նրանք ստիպված են լինում նոր վայր տեղափոխվել, հարմարվել նոր դպրոցին, հայտնվել քիչ ծանոթ շրջապատում, եւ այդ ամենը չի կարող չազդել նրանց հոգեկան վիճակի վրա: Որոշ ծնողներ բողոքում են, որ իրենց երեխաները սկսել են անկառավարելի դառնալ, իրենց պահել այնպես, ինչպես նախկինում երբեք չեն պահել: Այլ երեխաներ սկսել են չափից դուրս շատ արձագանքել տարբեր ձայների, բարձր տագնապայնություն, անհանգստություն ցուցաբերել:    

Ինչ վերաբերում է դեռահասներին, նրանց ավելի շատ հատուկ են հոգեսոմատիկ խնդիրներ, այդ թվում՝ սնվելու հետ կապված խնդիրներ: Որոշներին անհանգստացնում են հաճախակի սրտխառնոցները, մյուսները հրաժարվում են ուտելիքից, տառապում են նյարդաբանական խանգարումներից կամ չարության եւ ագրեսիայի դրսեւորումներից: Այդ ամենը բացասաբար է ազդում նրանց կյանքի որակի վրա, եւ եթե ոչինչ չձեռնարկվի, երկարաժամկետ հետք կարող է մնալ:

Որոշ երեխաներ եւ դեռահասներ ժամանակի ընթացքում ինքնուրույն հաղթահարում են խնդիրներն ու վերադառնում նորմալ կյանքի, սակայն կան երեխաներ, որոնք մասնագետների օգնության կարիք ունեն:   

«Մեր կենտրոնն աշխատում է Ստեփանակերտում 1994 թվականից, եւ շատ տեղաբնակներ արդեն լավ գիտեն՝ որտեղ կարող են դիմել նման խնդիրների դեպքում: Մենք արդեն երրորդ պատերազմն ենք անցել, եւ մեր բնակչությունը տեղեկացված է նման ծառայությունների մասին, եւ անհրաժեշտության դեպքում մարդիկ դիմում են մեզ: Իհարկե, ամբողջ աշխարհում այդ ոլորտում որոշակի ստիգմատիզացիա կա, սակայն մասնավոր կենտրոնի դրական կողմն այն է, որ մենք բուժհաստատություններում չենք գտնվում, իսկ գաղտնիությունը պահպանվում է, քանի որ մարդիկ չեն ամաչում մեզ դիմելուց»,-ասաց Անահիտ Լալայանը:

Ինչպես արդեն վերը նշվեց, երեխաներին օգնություն է տրամադրվում անվճար: «Դեպի կյանք» նախաձեռնության շրջանակում նախագիծը ֆինանսավորվում է նվիրատվությունների շնորհիվ:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց հոգեբույժ եւ հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանը՝ նախաձեռնության հեղինակը, նախագծին եւ պատերազմից տուժածներին կարելի է աջակցել ոչ միայն ֆինանսապես, այլ հնարավոր ամեն ինչով:

Այդ նախաձեռնության շրջանակում ռազմական գործողություններից տուժած երեխաների հետ աշխատում են Ստեփանակերտում գտնվող «Ելարան» զարգացման կենտրոնում:

Հասմիկ Եսայանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք իրենց գործընկերների հետ միասին աշխատում են դպրոցական հոգեբանների հետ, որպեսզի վերջիններս ավելի արդյունավետ աշխատեն երեխաների հետ, ինչպես նաեւ արտ թերապիա եւ հատուկ թրենինգներ են անցկացնում երեխաների հետ: Խմբային աշխատանքների ժամանակ երեխաները շատ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկություն են ստանում, իսկ արտ թերապիայի շնորհիվ հնարավորություն են ստանում ազատվել բացասական էմոցիաներից եւ ավելի լավ ճանաչել սեփական անձը:

Նրա խոսքով՝ շատ երեխաներ սովորաբար չեն խոսում մեծահասակների հետ պատերազմի պատճառով իրենց ապրումների մասին, իսկ մեծահասակները չգիտեն՝ ինչպես նման բանի շուրջ խոսել երեխայի հետ: Խմբային եւ անհատական հանդիպումների ժամանակ երեխաներն արտահայտվելու հնարավորություն են ստանում: Նման պարապմունքների ժամանակ մասնագետները հնարավորություն են ստանում հայտնաբերելու երեխաների, որոնց ավելի լուրջ, անհատական աշխատանք է պահանջվում:

«Շատ երեխաների մոտ կան ներքին ռեսուրսներ, որոնց օգնությամբ նրանք ինքնուրույն հաղթահարում են իրենց խնդիրները: Սակայն մենք պետք է լինենք նրանց կողքին, որպեսզի օգնենք նրանց հասկանալ, թե ինչի միջով են իրենք անցնում, իսկ այն դեպքերում, երբ նրանք չեն կարողանում հաղթահարել իրենց խնդիրները, մենք արդեն սկսում ենք անհատական աշխատանքը»,-ասաց մասնագետը:

Այժմ Ստեփանակերտի դպրոցներից մեկում երեխաները արտ թերապիայի դասերի շրջանակում մոմակալներ են սարքում, որոնք հավաքում են լուսամուտագոգին: Երբ դրանք բավարար քանակությամբ հավաքվեն, ծրագրվում է քաղաքի հրապարակում՝ պատերազմում զոհված տղաների լուսանկարների մոտ, մոմավառության ակցիա կազմակերպել:

Հիշեցնենք, որ «Դեպի կյանք» նախաձեռնությունը ստեղծվել է պատերազմի զոհերին անվճար հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար: Դրա գործունեությունը համակարգվում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից եւ իրականացվում է հոգեկան առողջության ոլորտի մի քանի առաջատար կազմակերպությունների կողմից:

Այս նախաձեռնության շրջանակներում հայ մասնագետներն այսօր աշխատում են հայրենիք վերադարձած ռազմագերիների, ինչպես նաեւ ռազմական գործողությունների արդյունքում տուժած շատ այլ մարդկանց հետ:

Նվիրատվությունները «Դեպի կյանք» նախաձեռնությանը կարող եք կատարել այստեղ`

https://www.facebook.com/donate/704412470190960/10224785535692067/

Գումար կարելի է փոխանցել հետեւյալ հաշվեհամարին`

2470028033090000, HOVSEPYAN ARAM ASHOTI, ARDSHINBANK CJSC

Մասնագետի մոտ ընդունելության համար կարելի է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարին +374 99 117 975: 

    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular