ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկածներ կան, որ Ադրբեջանը մեր զոհերի մի մասին հուղարկավորել է․ Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախը անպայման ունենալու է պաշտպանական ինստիտուտ։ Այլ հարց է՝ կկոչվի բանակ, պաշտպանական ուժեր կամ պաշտպանական զորքեր, բայց ֆունկցիոնալ առումով Արցախն ունենալու է բանակ։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ բանակն է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներին զուգահեռ։ Այս մասին գրում է Hetq.am-ը։

«Իհարկե, Ադրբեջանը շատ կուզեր, որ Արցախում ոչ մի զինված մարդ չլիներ, կարծում եմ՝ շատ կուզեր նաև, որ ռուս խաղաղապահ էլ չլիներ։ Ադրբեջանի ցանկությունն այս առումով որևէ նշանակություն չունի»,-հայտարարեց Արտակ Բեգլարյանը։

Անհետ կորածների և գերիների հարցերը հետպատերազմական Հայաստանում և Արցախում ամենացավոտն են։ Զոհերի աճյունները հայտնաբերելուց հետո էլ երկար ժամանակ է պահանջվում նույնականացման համար։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի համար ակնհայտ է, որ նույնականացման ոլորտում մեծ խնդիրներ են եղել։ Մարմինների հավաքագրման, դիահերձարան տեղափոխելու, դիահերձարանից մեկ այլ դիահերձարան տեղափոխելու ժամանակ տվյալների փոխանցումը ձգձգումով է եղել, բայց ամենամեծ խնդիրը եղել և մնում է ԴՆԹ հետազոտությունների անցկացումն ու տվյալների վերլուծությունը։

Հունվարին ԴՆԹ երկրորդ սարքի տեղադրմամբ մի փոքր արագացվեց գործընթացը, որը հնարավոր էր ավելի շուտ իրականացնել։ Հարյուրավոր մարմիններ դեռևս ճանաչված չեն։

Արցախում կասկածներ ունեն, որ զոհվածների մի մասին հուղարկավորել են: Ադրբեջանական կողմը թաղել է մարտական գործողությունների ժամանակ կամ դրանից հետո։ Կոնկրետ դեպքերում մասսայական գերեզմանները բացվել են, բայց դեռ այս ուղղությամբ աշխատանքներ կան կատարելու։

Զոհերի աճյունները և գերիներին վերադարձնելու գործընթացը Ադրբեջանը միտումնավոր ձգձգում է։ Ամենացավոտ հարցը գերիների վերադարձն է։ Ադրբեջանը թաքցնում է գերիների տվյալները։ Արտակ Բեգլարյանը դժվարանում է գերիների հստակ թիվ ասել, բայց նշում է՝ Խծաբերդի 59 հոգուց բացի կան տասնյակ այլ դեպքեր՝ քաղաքացիական անձանց և ռազմագերիների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular