Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներն աջակցություն կստանան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներն աջակցություն կստանան․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Սա մարզի տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին հնարավորություն կտա մեղմել ջեռուցման հարցերում ունեցած դժվարությունները՝ մինչև առկա խնդիրներին համակարգային լուծում տալը։
Շահառուներին վառելափայտի տրամադրումը կապահովի Շիրակի մարզպետարանը։