ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն օգտագործել է 1 տոննա կշռող պայթուցիկ. բացահայտվել են իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մանրամասները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի հետախուզական ծառայության` «Մոսադ»-ի ներկայացուցիչները մաս-մաս Իրան են հասցրել մեկ տոննա կշռող պայթուցիկ սարքը, որն օգտագործվել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության գործողության  ժամանակ: Այս մասին գրում է Մեծ Բրիտանիայում գործող The Jewish Chronicle պարբերականը` հղում տալով ուժային կառույցներում իր աղբյուրներին:

Ըստ պարբերականի` պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռահար կարգով:

Սպանության մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Իսրայելում վերլուծել են այն փաստաթղթերը, որոնք 2018 թվականին գործողություններից մեկի ժամանակ հայտնվել էին «Մոսադ»-ի տրամադրության տակ:

Իսրայելը եկել է այն եզրակացության, որ հենց Ֆախրիզադեն է Իրանի միջուկային ծրագրի առանցքային դեմքը:

Սպանության ծրագիրը սկսվել է գործի դրվել 2020 թվականի մարտից:

Նախ ՝ «Մոսադ»-ի մի խումբ գործակալներ տեղացի հանցակիցների օգնությամբ ժամանել են Իրան:

Պարբերականի տվյալներով` Ֆախրիզադեին չեզոքացնելու գործողությանը մասնակցել է ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի քաղաքացիություն ունեցող 20 գործակալ:

«Մշակվել է մահափորձի մանրամասն ծրագիր: Սպանությանը նախորդել է իրանցի միջուկային ֆիզիկոսի բոլոր տեղաշարժերին 8 ամիս հետևելը»,-գրում է պարբերականը:

Արդյունքում որոշվել է գիտնականին չեզոքացնել որևէ ուրբաթ օր` Թեհրանից դեպի արևելք գտնվող գիտնականի ամառանոցի ճանապարհին:

Իմանալով մեքենայի երթուղին ու արագությունը՝ գործողության մասնակիցները ռումբ են տեղադրել այն բեռնատարի մեջ, որը կայանված է եղել մեքենայի ճանապարհի վրա: Գիտնականին գնդակահարել են (մարմնում հայտնաբերվել է 13 փամփուշտ), ապա` պայթեցրել:

Աղբյուրը պարբերականին հայտնել է, որ մահափորձի բոլոր մասնակիցներին հաջողվել է լքել Իրանը:

Թերթը գրում է, որ սպանությունը իրականացվել է Իսրայելի կողմից` առանց ԱՄՆ-ի ներգրավվածության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular