ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական զուգահեռ իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրականում, երբ հետևում ես Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի բառապաշարին, ստիպված ես մեկը մյուսին հակասող հրապարակումներ անել, քանի որ հենց այդպիսին են նրանց՝ մեկը մյուսին հաջորդող հայտարարությունները: Եթե այս ներկայացման ականատեսը լինեինք կրկեսում, բավական զվարճալի, նույնիսկ հաջողված կհամարեինք, բայց երկիրը կառավարողների նման վարքագիծը պարզապես անկայուն ու հեղհեղուկ մանկամտություն է կամ պարզունակ խորամանկություն: Բոլորիս մոտ թարմ է այն հիշողությունը, երբ դեկտեմբերին Նիկոլը հայտարարում էր, որ գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հիմա էլ նրա թիմակիցները պարզաբանում են, թե չենք գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հետն էլ ենթատողով ասում, թե բացառված չէ, հնարավոր է, որ գնանք:

Փաստացի, իմքայլականները վստահեցնում են, որ իրենք պատրաստ են արտահերթի, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ, քանի որ առաջարկը դրական արձագանք չի ստացել նույն ընդդիմության կողմից: Բացի այդ, գտնում են, որ արտահերթի պահանջ չկա ժողովրդի մեջ: Իսկ Էդմոն Մարուքյանը շտապում է փարատել, թե լուրջ մի ընդունեք վարչապետի ասածը, վաղը կարող է հայտարարել, որ գնում ենք արտահերթ ընտրությունների: Ըստ էության, այսօր ունենք մի իրավիճակ, երբ շարունակվում է տիկնիկային ներկայացումը կամ խամաճիկների թատրոնը: Մարուքյանի նշած այդ անլուրջ մարդը, ով վարչապետ է երկրի համար ամենածանր շրջանում, եթե վստահ լիներ իր վերընտրվելուն` ձեռքում ունեցած բոլոր լծակներով հանդերձ, օր առաջ կլուծեր այդ հարցը: Արժեզրկված և բարոյապես մաշված Նիկոլը այսօր վախենում է դուրս գալ փողոց և նախկինի պես, ասենք, դիմակ բաժանի պատահական անցորդներին ու տեսնի, թե քանի հոգի իր ձեռքից դիմակ կվերցնի, ըստ այդմ էլ որոշի՝ արդյո՞ք արտահերթ ընտրությունների պահանջ կա, թե՞ ոչ: Եվ թող որոշի՝ արդյո՞ք իր նախորդներին այդ աստիճան մերժել են, ինչպես իրեն` հիմա:

Նրանց կարող ենք մեղադրել են շատ բաներում մեջ, բայց ոչ հայրենիքի մասը, կոնկրետ` Արցախ աշխարհը տանուլ տալու մեջ, որ դեռ հարց է` անկարողությա՞ն, թե՞ դավաճանության միջոցով: Հասարակությունը գիտակցում է, որ այս մարդն այլևս ունակ չէ որևէ լավ բան անելու մեր երկրի համար: Այդպես են մտածում անգամ իր կողմնակիցները: Միամիտ չլինենք` կարծելով, թե ինքը մտածում է հակառակը կամ իր քաղաքական թիմն ու ձեւավորած կառավարությունը:

Այսօր Փաշինյանը հրաժարվում է իր իսկ հայտարարած արտահերթից, երբ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին: Գտնված հնարավորություն է, որ մրցամարտում Փաշինյանը տապալի Քոչարյանին, բայց մարտից առաջ ձեռնոցները կախում է պատից: Սա՝ այն դեպքում, երբ Քոչարյանը դեռ չի մասնակցել ընտրարշավին, չի ներկայացրել իր նախընտրական ծրագիրը և այն քաղաքական թիմը, որից ձևավորելու է Ազգային ժողովն ու ՀՀ կառավարությունը: Իսկ Քոչարյանը հաստատ պայքարի մեջ չի մտնի սպիտակ թղթով և անհայտ թիմով, որոնց մենաշնորհը քայլած լինելն է: Փաստացի Քոչարյանը նետել է ձեռնոցը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular