ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունը զավթած խումբը ինչ-որ բան է պայմանավորվում թշնամի պետության հետ և այդ պայմանավորվածությունը գաղտնի պահում ՀՀ քաղաքացիներից․ Կարեն Վրթանեսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտնած տեղեկությանն այն մասին, որ բացի նոյեմբերի 10-ին և հունվարի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերի, ևս մեկ փաստաթուղթ կա ստորագրված։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ ԱԺ-ում փոխդավաճան Ավինյանի հայտարարությունը, որ կա ինչ-որ գաղտնի թուղթ Ադրբեջանի հետ ստորագրած, ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության մասին հայտարարություն։

Ավելի պարզ ասեմ. ՀՀ իշխանությունը զավթած հանցավոր խումբը ինչ-որ բան է պայմանավորվում թշնամի պետության հետ և այդ պայմանավորվածությունը գաղտնի է պահում ՀՀ քաղաքացիներից։

ԱԱԾ սահմանապահ զորքերի երեկվա հայտարարությունն էլ Սյունիքում լրագրողների գործունեությունը սահմանափակելու մասին ըստ էության անօրինական է, քանի որ հիմք է ընդունում ոչ թե ՀՀ օրենսդրությունը, այլ «ստեղծված օպերատիվ իրավիճակը»։ ԱԱԾ սահմանապահ զորքերը ընդհանրապես չունեն նման որոշումներ ընդունելու իրավասություն։

Ես հույս չունեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Ավինյանի երեկվա ինքնախոստովանականի հիման վրա գործ կհարուցի, նաև գործ կհարուցի ԱԱԾ սահմանապահ զորքերի ինքնիրավչության վերաբերյալ։

Ես հույս չունեմ, որ ՀՀ ԱԱԾ-ն կկատարի իր պարտականությունը և Հայաստանի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար անմիջապես կձերբակալի գլխավոր դավաճանին և իր հանցակիցներին։

Մնում է հասկանալ, թե ինչ ասելիք և անելիք ունի Հայաստանի ընդդիմությունը։

Ազգային այլ ինստիտուտներ, որոնք «ստեղծված օպերատիվ իրավիճակում» կարող են գործել, ըստ էության, չեն մնացել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular