ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր է Նիկոլի հեծանիվը. «իմքայլականներն» անարգում են ժողովրդի արժանապատվությունը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում «Իմ քայլ ը» խմբակցության կողմից տարածված հայտնի հայտարարությունից հետո, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, իշխանական ներկայացուցիչները, դրանց թվում՝ նաև խորհրդարանում ծվարածները, սկսել են մի տեսակ ակտիվանալ։ Իհարկե, ոչ բոլորը, հիմնականում այն մի քանի «մահապարտները», որոնք նետվում են հրապարակ՝ պայքարելու հանուն իշխանության: Սակայն երբեմն ամեն ինչ վերածվում է անհեթեթության: Դիտավորյալ, թե ոչ, այլ հարց է: Սակայն փաստը մնում է փաստ, որ «իմքայլականները» ակնհայտ ուզում են բոլորիս համոզել, որ առանձնապես մեծ բան չի եղել, կմոռացվի...

Օրինակ՝ այլ կերպ չես բնութագրի այն հանգամանքը, որ այս փուլում, երբ Փաշինյանի վարկանիշը շեշտակի անկում է ապրում, ավելին՝ հասել է իր համար պատմական «հակառեկորդի» ու շարունակում է ընկնել, իշխանական պատգամավորները արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը բացառելու նպատակով շարունակում են պնդել, թե իշխող ուժը հիմա էլ է վայելում հանրության լայն շրջանակների վստահությունը։ Ավելին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր խոսքում չի բացառում, որ «Իմ քայլի» վարկանիշն իջել է, սակայն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը։ Դա քիչ չէ, հետո էլ իշխանության անսասանությունը ի ցույց դնելու համար Սիմոնյանը հայտարարում է, թե դժվար վիճակից «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ դուրս գալ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով։

Չէ, պատկերացնո՞ւմ եք, պատերազմի պատճառ դարձած, հսկայական տարածքների կորստի, հինգ հազարից ավելի զոհերի, հազարավոր մարդկանց հաշմանդամության, բազմահազար ընտանիքների ունեզրկման, հայրենազրկման պատճառ դարձած իշխանությանը հուզում է միայն իրենց խմբակցության ունեցած «կորուստը»։ Հիմա՝ վարկանիշի մասին: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին մի երկու անգամ Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար հեծանիվով աշխատանքի գնաց: Ճիշտ է, մի քանի թիկնապահներ ևս հեծանիվով ուղեկցում էին, բայց, դե, փաստ է, որ մարդը հեծանիվով էր անցնում փողոցներում: Իսկ այսօ՞ր: Փաշինյանն այսօր անվտանգության տասնյակ աշխատակիցների ու հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ է աշխատանքի գնում, ճանապարհներ են փակվում, որ նրան ուղեկցող շարասյունը հրապարակից կեցավայր կամ հակառակ ուղղությամբ երթևեկի:

Նույնիսկ որևէ նախարարություն այցելելիս են ոստիկանական պատնեշ ապահովում, որպեսզի «հպարտ քաղաքացիները» հնարավորություն չունենան մոտենալ նրան և ամոթանք տալ ժողովրդի շահերը գետնով տալու համար։ Եվ ընդհանրապես, «ամենաբարձր վարկանիշ» ունեցող Փաշինյանը ամեն կերպ խուսափում է հանրության հետ շփումներից, իսկ երբ անհրաժեշտություն է առաջանում ցույց տալ, որ ինքը շփվում է մարդկանց հետ, ապա դրա համար պատահական մարդկանց փոխարեն նախապատրաստվում են բացառապես իշխանության աջակիցները, որպեսզի ուղիղ եթերում չհայտնվեն կողմնակի մարդիկ, որի արդյունքում էլ Փաշինյանը կհայտնվի անհարմար իրավիճակում։ Սա՝ մեղմ ասած:

Այ, հենց սա է Փաշինյանի վարկանիշի իրական պատկերը։ Եվ ստացվում է, որ Փաշինյանին հռչակելով ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչ՝ «քայլողները» ոչ միայն ծաղրում են ժողովրդին, այլև անարգում ու վիրավորում են քաղաքացիների արժանապատվությունը։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Ուղղակի անհնար է, որ հայ ժողովրդի մեծամասնությունն այդքան ոչ հայրենասեր, ինտելեկտուալ ցածր մակարդակ ունեցող ու իրականությունից կտրված լինի, այդքան անհայրենիք լինի, որ շարունակի սատարել ստի, խաբեության, պարտության, կապիտուլ յացիայի ու բոլոր առումներով ձախողումների խորհրդանիշ Փաշինյանին։ Ընդհակառակը, տեսնելով երկրում առկա բարձիթողի իրավիճակը և հակառակորդի՝ օրեցօր ավելացող ախորժակը, նույնիսկ հասարակության այն հատվածը, որը ժամանակին մեծ հույսեր էր կապում Փաշինյանի հետ, լիովին հիասթափված է։

Սակայն այստեղ կա մի կարևոր հոգեբանական գործոն ևս. իշխանությունները ոչ միայն կրկին մանիպուլ յացիաների են դիմում, ոչ միայն փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա, ոչ միայն փորձում են մարդկանց ուղեղներից ջնջել պատերազմի ծանր հետևանքները, այլև սկսել են նույնիսկ իրենք հավատալ իրենց իսկ հորինած հեքիաթներին։ Նրանց թվում է, թե ինչպես այսքան ժամանակ կարողացել են «ջրից չոր դուրս գալ», այս անգամ ևս իրենց մոտ ստացվելու է։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի ցասման պոռթկումը կարող է այնքան հանկարծակի ու միանգամից լինել, որ իրենք այդպես էլ չհասցնեն ուշքի գալ։ Առավել ևս, որ իրենք քաղաքական ուղիների համար որևէ տեղ չեն թողել: Գոնե պետք է պատմության դասերը սերտել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular