ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ԲՏԱ նախարարը հետաքրքրված պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղի ունեցավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ամփոփիչ-հաշվետու ասուլիսը, որտեղ նա մանրամասն անդրադարձավ ոլորտի հաջողություններին ու ապագայի ծրագրերին: Սակայն շատերին էր զարմացրել այն հանգամանքը, որ Արշակյանը, լինելով ԲՏԱ նախարար, հանկարծ սկսեց մեծ ոգևորությամբ խոսել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, իսկ ավելի ստույգ՝ այդ բուհի ռեկտորի պաշտոնի մրցույթի մասին: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը գործում է ԿԳՄՍ նախարարության գերատեսչական ենթակայության ներքո, ուստի արտաքուստ տարակուսելի էր ԲՏԱ նախարարի հետաքրքրվածությունը այս թեմայով:

Պարզվում է, սակայն, որ դա որոշակի պատճառներ ունի: «Փաստ» թերթի տեղեկություններով, ժամանակին ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ներքին ազդեցության առումով այդ բուհը «տվել» է Հակոբ Արշակյանին, իսկ նորանշանակ նախարարն, ինչպես ասում են, այդ ներքին «որոշումը» չի կարողանում չեղյալ հայտարարել: Փաստացի, իր ասուլիսում Հակոբ Արշակյանն ըստ էության հաստատեց սեփական հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունն այդ բուհի նկատմամբ:

Թե ինչ բովանդակություն ու նպատակներ ունի այդ շահագրգռվածությունը, և թե արդյոք Հակոբ Արշակյանն ունի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ իր «սրտի» թեկնածուն, այս պահին դժվարանում ենք ասել: Սակայն հաշվի առնելով գերատեսչական առումով բուհի հետ կապ չունեցող կառույցի ղեկավարի նման անբնական արձագանքը այլ նախարարության գերատեսչական ենթակայության տակ գտնվող հաստատության ռեկտորի ընտրության հանդեպ՝ մենք ուշիուշով հետևելու ենք պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության ընթացքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular