ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքի բնակավայրերը, իսկ մամուլն իրավունք չունի դրա մասին խոսելու. Գառնիկ Իսագուլյանը՝ ԱԱԾ հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ ցավով արձանագրում եմ, որ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունն, ամբողջապես, աշխատում է Ադրբեջանի շահը սպասարկելու համար, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարությանը:

«Փաստորեն, Նիկոլին հաջողվեց նաև ԱԱԾ-ն ծառայացնել իր տիրոջը՝ Ադրբեջանին, ըստ այդմ, հայ լրագրողներին այլևս արգելվում է ժողավրդին հայտնել ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն է, որ Փաշինյանը պատրաստվում է Սյունիքից 50 բնակավայր հանձնել Ադրբեջանին, այդ պատճառով ԱԱԾ-ն այսուհետ արգելում է լրագրողների ազատ մուտքը դեպի Սյունիքի մարզ, այլ կերպ ասած՝ բնակավայրերի Ադրբեջանին հանձնումը կկատարվի ժողովրդից թաքուն: Քիչ առաջ Հրանտ Բագրատյանը հայտնեց այն մասին, որ այցելություն է կատարել Սյունիք և պարզել 50 բնակավայրերի հանձնման մասին լուրը»,- ասել է նա:

Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ եթե մոտ ապագայում Սյունիքից 50 բնակավայր հանձնվի, լրագրողներն իրավունք չեն ունենալու, առանց ԱԱԾ-ի համապատասխան թույլտվության, բարձրաձայնել այդ մասին. «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքի բնակավայրերը, իսկ մամուլն իրավունք չունի դրա մասին խոսելու: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ օրենքի հիման վրա է ԱԱԾ-ն նման հայտարարություն անում, կամ Կառավարության ի՞նչ որոշումով է այդ հայտարարությունն ամրագրված, ինչպե՞ս կարելի է օդում նման բաներ հորինել կամ ո՞վ է ԱԱԾ-ին իրավունք տվել նման բան ասել, էլ չասեմ, որ աշխարհում նման նախադեպ, ուղղակի, գոյություն չունի, որ պետության ներսում ԱԱԾ-ն լրագրողին արգելի այս կամ այն համայնքում իր մասնագիտական պարտականությունները կատարել: Հիմա խոսքս ուղղում եմ ԱԱԾ տնօրենին՝ պարոն Աբազյան, դու Հայաստանի՞ ԱԱԾ տնօրենն ես, թե՞ Ադրբեջանի, այս հարցը շտապ կարգով պարզի քեզ համար»,- ասել է Գառնիկ Իսագուլյանը:

Այսպես շարունակվելու դեպքում, այսօրինակ ամենաթողությունը հանգեցնելու է նրան, որ վաղն ԱԱԾ-ն արգելելու է առանց իր թույլտվության մարդկանց իրենց տներից դուրս գալ, ասում է Գառնիկ Իսաագուլյանն ու հավելում ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում թուրք – ադրբեջանական բռնապետության է ստեղծում. «Նիկոլը գնում է պատմության մեջ աննախադեպ, մեծագույն դավաճանության, իրեն հանցակից դարձնելով Ոստիկանությանը, Դատախազությանը, ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին, հիմա էլ դրան միանում է Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությանը: Ես դեռ չգիտեմ, թե ի՞նչ է այս ամենի մասին մտածում Պաշտպանության նախարարությունը: Չեմ զարմանա, եթե վաղը պարզեմ, որ մեր Պաշտպանության նախարարությունը նույնպես՝ ԱԱԾ-ի նման Ադրբեջանին է ծառայում: Էլ չեմ խոսում կորոնավիրուսի անվան տակ Արման Սարգսյանի՝ Հայաստանից դավաճանական փախուստի թեմային, չէ՞ որ Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ինքն է հանդիսանում ՀՀ տարածքային ամբողջականության գլխավոր պատասխանատուներից մեկը: Ստացվում է, որ նա փախել է Հայաստանից, թույլ տալով Նիկոլին տեղում կյանքի կոչել պետական դավաճանությանը հավասար հողերի հանձնման այս հանցագործությունները: Այս ամենին վերջ դնելու համար օր առաջ պետք է պատասխանատվության ենթարկվեն Արմեն Սարգսյանը, Նիկոլի և իր կնոջ բանդան, ինչպես նաև ՝ թրքահպատակ իշխանությունը՝ ողջ կազմով»,- ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ այսւհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ–ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։

 

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular