ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյուղացիների խաղաղ ու բնականոն կյանքի հարցերը պետք է ունենան առաջնային նշանակություն․ Արման Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյուղացիների իրավունքների, նրանց խաղաղ ու բնականոն կյանքի հարցերը սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«1920-ական թթ., օրինակ, Խորհրդային Հայաստանի սահմանային բնակավայրերում հայ գյուղացիներին մշտապես անհանգստացնող խնդիրներից են եղել ադրբեջանական տարածքներից (նաև հետագայի Կարմիր Քուրդիստանից) ավազակախմբերի հարձակումներն ու թալանը, կենդանիների գողությունները, հայ գյուղացիներին ադրբեջանական հողատերերի կողմից հողեր վաճառելը ու հետո դրանք անօրինական հետ պահանջելը և այլն:

Օրինակ՝ 1922 թ. հուլիսի 3-ի Զանգեզուրի գավգործկոմի ՀՍԽՀ Կենտրոնական գործադիր կոմիտեին ուղղված զեկուցագրում նշված է, որ առանց Ղուբաթլուի հետ Զանգեզուրի գավառի հողային և վարչական սահմանների հարցը շտապ լուծելու «նորմալ կյանք և բարյացակամ հարաբերություններ լինել չեն կարող»: 1925 թ. երկրորդ կեսին Զանգեզուրի գավգործկոմի Հայկենտգործկոմին ուղղված մի քանի զեկուցագրերն են այս մասին վկայում՝ կապված նույն պատճառներով Կապանի և Ղուբաթլուի միջև սահմանային վեճերի խնդրի հետ: Նման հարցեր բարձրացվել են 1926 թ. հոկտեմբերի 18-ին ՀԽՍՀ հողագործության ժողկոմատի հողվարչությանն ուղղված զեկուցմամբ և այլն:

Պատմական փաստաթղթերը վկայում են, որ ադրբեջանական տեղական վարչակազմերը և Ադրբեջանի ԿԳԿ-ն Զանգեզուրի սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ գյուղացիներին մշտապես տեղի-անտեղի մեղադրել են սահմանախախտումների և սեփական տարածքում ոչ օրինական գործունեություն ծավալելու մեջ: Այս ամենին մշտապես նպաստել են սահմանային վեճերը, գյուղացիների նկատմամբ ադրբեջանական սադրանքները:

Ըստ էության, սրանք ՀՍԽՀ տարածքները բռնազավթելու եղանակներից են եղել:

Պատմական այս կարևոր փաստերից պետք է դասեր քաղենք և մի քանի պաշտպանող մակարդակով մեր օրերում երաշխավորենք Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular