ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը թաքցրել է գործընթացը, ինչն ավելի է խորացնում նոր կորուստների վերաբերյալ տարաբնույթ լուրերը․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը դեռ չի բացատրել, թե ինչու էր հանրությունից թաքցրել Ադրբեջանի հետ ձեռք բերած այդ պայմանավորվածությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր գրառմամբ նշել էր, որ Սյունիքի հատվածում ռուս սահմանապահը իր հետ զրույցում հղումներ էր անում հայ--ադրբեջանական ինչ-որ 6 կետանոց հուշագրի, որը, ըստ ռուս զինծառայողի, բխում էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համատեղ հայտարարությունից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանություններն այս մասին որեւէ բան չեն հայտարարել, այսօր խորհրդարանի հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկն այս թեմայով հարցադրում արեց։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքների պետք է անդրադառնա, ինչն ԱԺ ամբիոնից անել չի կարող։

«Եկեք նմանատիպ քննարկումները հանրայնորեն չանենք, եւ եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում, եւ դետալների մասին է խոսքը, կարծում եմ՝ համապատասխան հանձնաժողովներում կարող եք անել հանդիպումներ, լսումներ, հրավիրել ՊՆ, ԳՇ, ԱԱԾ ներկայացուցիչներին, տեղեկանալ»,- նշեց վերջինս։

Փաստորեն հուշագրի հանգամանքը չհերքելով փոխվարչապետը նշում է, որ պետական գաղտնիքի հետ կապված խնդիր կա։ Ի՞նչ խնդիր պետք է լինի։ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ գտնվող երկիրը պետական գաղտնիքի խնդիր չունի Ադրբեջանի հետ՝ պայմանավորվածություններ է ձեռք բերում կամ հուշագիր ստորագրում, սակայն դրա հրապարակայնացումը հայ հանրության համար ստացվում է, որ սպառնալիք է երկրի անվտանգության համար։

Սկսենք նրանից, որ իշխանությունը դեռ չի բացատրել, թե ինչու էր հանրությունից թաքցրել Ադրբեջանի հետ ձեռք բերած այդ պայմանավորվածությունը։

Ստացվում է, որ GPS-ով առաջնորդվող Ադրբեջանը դրա հիմքերը ստացել է կամ «պոկել» հայկական կողմից համապատասխան պայմանավորվածության հիման վրա, իսկ թե էլ ինչ գաղտնի պայմանավորվածություններ կան եւ ինչ պատուհաս է սպասվում Հայաստանին ու Արցախին, կարելի է միայն կանխատեսել։

Երկրորդ, եթե ձեռք բերված պայմանավորվածության մեջ կան գաղտնիության դրույթներ, որոնք այս պահին նպատակահարմար չէր հրապարակել, ապա իշխանությունը պարտավոր էր գոնե ընդհանուր գծերով ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը եւ հիմնավորեր դրա որոշ դրույթների՝ գաղտնիության ներքո պահելու հարցը։

Իսկ իշխանությունն առհասարակ թաքցրել է գործընթացը, ինչն ավելի է խորացնում նոր կորուստների վերաբերյալ տարաբնույթ լուրերն ու վերլուծությունները։

Նշենք՝ ավելի վաղ ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular