ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 11

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարենպաստ է շփումների համար, լավ կանցնեն հանդիպումները, ձեզ կհաջողվի լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Նրանք, ովքեր ձեզ նախկինում թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը՝ տեսնելով, թե ինչ հաջողությունների եք հասցրել հասնել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը, որը երկար ժամանակ կոգեշնչի ձեզ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ ուղևորությունների, զբոսանքների, պայմանների փոփոխության համար: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Աշխատանքի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք: Ինչ-որ մեկի հետ քննարկելուց առաջ ինչպես հարկն է մտածեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ օր է, որը կարող է անակնկալներ բերել: Լավ նորությունն այն է, որ դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակից, կհասցնեք անել ավելին, քան մտածել էիք: Ձեր հնարամտությանը կարելի է միայն նախանձել: Հաճախ դուք գաղափարներ կունենաք, որոնք ուրիշ ոչ մեկի մտքում չէին ծնվի:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, բայց լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել: Օգնության կհասնի հումորի զգացումը: Կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը, աջակցել նրանց, ովքեր հուսահատվել էին: Ձեր կատակները բոլորին չէ, որ դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է առաջնահերթությունները դնելու, կարգուկանոն հաստատելու և անպիտանից ազատվելու համար: Այդ ամենը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Բարդ կլինի նոր բան ստանձնելը. դուք ինքնավստահ չեք լինի՝ մեկ կկասկածեք, որ նոր նախաձեռնությունների համար հարմար ժամանակ է, մեկ պարզապես առանց տեսանելի պատճառի կհետաձգեք ամեն ինչ: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես ոգեշնչել ու հետաքրքրել ձեզ:

Աշխատեք ստուգել այսօր ստացված ողջ տեղեկատվությունը: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը ձեզ պատահաբար կամ էլ մտածված մոլորության մեջ է գցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք նպատակների և առաջնահերթությունների հարցում, այնքան հաջող և արդյունավետ կանցնի օրը: Պետք չէ մի գործից դեպի մյուս գործը նետվել, փորձել միանգամից պատասխան գտնել ծագող բոլոր հարցերին: Լավ է խուսափեք վեճերից, որոնք կառուցողական չեն լինի և միայն զուր ժամանակ կխլեն:

Օգտակար կլինեն հին ծանոթների հետ շփումները, որոնց հետ ժամանակին ձեզ գործնական հետաքրքրություններն են կապել: Նախկինում բացառապես պաշտոնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան, եթե ձեզ ճիշտ պահեք: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է նախաձեռնող լինելու համար: Շրջապատողները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները և միայն ուրախ կլինեն, եթե կիսվեք համարձակ գաղափարներով: Նոր գործերը հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կտան. այսօր դուք կհանդիպեք մարդկանց, որոնց հետ երկար ժամանակ հաճույքով կշփվեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում կամ հրաշալի լուրեր՝ կապված մտերիմներից մեկի հետ: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հաճախ էիք քննարկում ընտանիքի անդամների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կդասավորվի, եթե զգույշ ու շրջահայաց լինեք: Չարժե ռիսկի դիմել այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել և չափից դուրս շատ բան դնել խաղասեղանին: Որոշ Կույսեր իրենց վրա պատասխանատվություն վերցնելու փոխարեն հույս կդնեն ուրիշների վրա: Մի շտապեք վստահել նրանց, որոնց վատ եք ճանաչում:

Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Նրանք միանգամից ձեզ ճիշտ չեն հասկանա, երբեմն ստիպված եք լինելու բացատրել ակնհայտ բաները: Բայց դուք կպահպանեք հանգստությունը, բարեհամբույր կլինեք, հավասարակշռությունը չեք կորցնի նույնիսկ այն դեպքում, երբ ձեզ հատուկ փորձեն պրովոկացիայի ենթարկել: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին լսեք ինտուիցիայի ձայնին: Այդ հատվածում նրա հուշումները հստակ և օգտակար կլինեն: Առաջին հերթին դա վերաբերում է անձնական հարաբերություններին: Այստեղ շատ բան դեպի լավը կփոխվի, եթե ձեզ ճիշտ պահեք: Հնարավորություն կունենաք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից:

Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա: Գործեր շատ կլինեն և դրանցից մի քանիսից գլուխ հանելու համար օգնականների կարիք կլինի: Երեկոյի համար կարևոր, լուրջ, հոգնեցնող գործեր մի ծրագրեք: Արժե հանգստանալ. դա կլավացնի և՛ ինքնազգացողությունը, և՛ տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները, չեք վախենա միայնակ ստանձնել լուրջ հարցերի լուծումը: Հաճախ հաջողությունների հասնելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Ձեր հաղթանակները աննկատ չեն մնա:

Կարող եք սովորել. դուք արագ կստանաք առաջին արդյունքները, առաջ շարժվելն էլ կհեշտանա: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դրանք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն. այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Թեթև, բարենպաստ օր է: Շատ խնդիրներ ավելի արագ կլուծվեն, քան սպասում էիք: Կհաջողվի պատասխաններ գտնել կարևոր հարցերին, հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Ձեզ համար բարդ չի լինի օգտակար տեղեկատվությունը հիշելը, կկարողանաք արագ դրանցից եզրահանգումներ անել: Նոր բան ստանձնածներին հաճելի ծանոթություններ են սպասվում:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք լավ կհասկանաք մտերիմներին, հաճախ կկռահեք նրանց ցանկությունների և ապրումների մասին: Հարմար օր է անկեղծ զրույցների համար: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դժվարություններն այսօր չեն բացառվում, բայց կասկած չկա, որ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ կօգնի սեփական ուժերի և ապագա հաջողության հանդեպ վստահությունը: Դրանց շնորհիվ դուք ժամանակը զուր կասկածների վրա չեք վատնի և արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ մտերիմների հետ հարաբերություններին:

Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կընկերանաք նույնիսկ նրանց հետ, ովքեր տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հնարավոր է գրավիչ սիրային պատմության սկիզբ: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Գումարին և արժեքավոր իրերին վերաբերող հարցերում կարող եք վստահել ինտուիցիային, որը հաստատ հուսախաբ չի անի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին վճռական քայլ անելը: Հաճախ կօգնի փորձը, որի շնորհիվ դուք ավելի արագ կգտնեք նպատակին տանող ճամփան:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Շատ Ջրհոսների օրվա իրադարձությունները կօգնեն ավելի լավ հասկանալ սիրելի մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ օր է: Հնարավորություն կունենաք հաճելի ժամանակ անցկացնել, վերականգնել ուժերը, զբաղվել ինչ-որ հետաքրքիր ու հաճելի բանով: Որոշ Ձկների կհաջողվի ավարտին հասցնել այն նախագծերը, որոնց մեծ ուժեր են տվել կամ լուծել և՛ իրենց, և՛ իրենց մտերիմներին անհանգստացնող հարցերը:

Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, դուք ուրախ կլինեք շփվել նրանց հետ: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կամ ընկերական կապերը: Այստեղ կարևոր կլինի պահը բաց չթողնելը: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ ինչպես է լավ գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular