2021 կամ 2022 թվականներին կանցկացվի մարդահամար․ Տիգրան Ավինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2021 կամ 2022 թվականներին ՀՀ կառավարությունը կանցկացնի մարդահամար: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հարցին: «Մարդահամարի մասով նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2019-ից, բայց, ցավոք սրտի, հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021թ., եթե համավարակի հետ կապված խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022թ.-ին »,- ասել է Ավինյանը:
Նյութի աղբյուրը` Yelaket.am