ԱԱԾ-ը հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ԶԼՄ-ներին տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում այսուհետ «տարբեր թեմաներ» լուսաբանելու համար ԱԱԾ թույլտվություն է պետք, այսինքն՝, օրինակ, Գորիսի համայնքապետի հետ հարցազրույց անելու համար ԱԱԾ-ի թույլտվություն է պետք․
«Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ,
Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր»,- ասված է հայտարարության մեջ։