ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում քաոսային իրավիճակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ Խնձորեսկի համայնքապետարանը Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի բնակիչների համար հայտարարություն էր տարածել` նշելով, որ կապված սահմանային փոփոխությունների և կորուստների հետ, գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հեկտար արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր և խոշոր եղջերավոր անասունները և սեզոնային արածեցում էր իրականացվում:

Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված քաոսային իրավիճակից դուրս գալու համար բնակիչները բազմաթիվ դժվարությունների կհանդիպեն. «Այն տարածքներում, որտեղ բնակիչներն արածեցնում էին անասունները, սեփական հողեր էին ու մարդիկ իրենց տարածքներից պետք է ինչ-որ եկամուտ ստանանան, որովհետև կան մարդիկ, որոնց եկամտի միակ աղբյուրը դա է»:

Համայնքապետը նշեց, որ այդ քաոսային վիճակը վաղուց կար. «Արդեն մեծ թվով մարդիկ վաճառել են անասունները, ինչը կհանգեցնի այն բանին, որ ինչքան տարածք ունենք՝ այնքան անասուն են պահելու: Տեղ չլինելու պատճառով շատերը կվաճառեն անասունները կամ կպակասեցնեն. սա ամեն տարի էլ լինում է, ուղղակի այս տարի հայտարարությունը պաշտոնական էջով ենք տարածել, որը չկար նախորդ տարիներին»:

Համայնքապետը ընդգծեց, որ սահմանազատման աշխատանքները դեռևս ավարտված չեն, սակայն հայտարարությունը որևէ առնչություն չունի դրա հետ:

«Ստեղծված բարդ իրավիճակում պետք է հարգել կարողանանք յուրաքանչյուրի եկամտի ձեռք բերման հնարավորությունը և միմյանց չվնասենք:

Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված և, կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում:

Հ.Գ. Խորհուրդ է տրվում ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը»,- ասված է համայնքապետարանի տարածած հայտարարությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular