ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նշեց, թե ինչու հետ կանգնեցին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություն չեն կրել։ Մենք քաղաքական դաշտին առաջարկել ենք օրակարգ և ի սկզբանե ասել ենք, որ այդ օրակարգի իրագործման համար առանցքային է խորհրդարանաան ուժերի դիրքորոշումը։ Եվ խորհրդարանական ուժերը մերժել են այդ առաջարկը, մենք ասել ենք, որ հաշվի առնելով այս հանգամանքը՝ շարունակում ենք նույնկերպ առաջնորդվել նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզով»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչու իշխող ուժը մտափոխվեց ու հետ կանգնեց արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից։

 Փաշինյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության հետ հավաքվել են, վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ կայացրել են որոշում։
 «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա, որ մենք արտահերթ ընտրությունների առաջարկն անում էինք որպես, պայամանականորեն ասած, հանգուցալուծում։ Բայց մի շարք ուժեր խորհրդարանական ընտրությունների հանգամանքն առաջարկում էին օգտագործել որպես էսկալյացիա և ապակայունացնող գործոն։ Նաև հարցեր էին հնչում, քննարկվում էր դա, որ կառավարությունը չի վստահում Իմ քայլը խմբակցությանը։ Ամենատարբեր շահարկումներ էին տեղի ունենում։ Մենք արձանագրեցինք, որ կա ամուր խորհրդարանական մեծամասնություն, և մենք շարունակում ենք հրապարակված ճանապարհային քարտեզի իրագործումը»,- ասաց Փաշինյանը։
 
Ըստ նրա՝ հանրության և մնացած բոլոր կարծիքները, իհարկե, կլսեն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular