Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում. ԱԻՆ-ը զգուշացնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում։ «Հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանն անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։
Հորդորում ենք, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում», – նշված է կենտրոնի տարածած հայտարարության մեջ։