ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Խ. Ա.-ն պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պատականությունները չկատարելով, խմբային շահերից ելնելով, Վայոց Ձորի մարզային ճանապարհների սպասարկման համար պետական միջոցներից փոխանցված գումարները հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով Վայոց Ձորի մարզում Վայքի և Եղեգնաձորի ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների պատասխանատու անձանց հետ, պաշտոնեական փաստաթղթերում  կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կազմել են իրավունք վերապահող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, որ հիշյալ ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվել են վերոնշված համայնքների մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքները,  այն դեպքում, երբ նշված կազմակերպությունների կողմից փաստացի չեն ապահովվել մարզային նշանակության ավտոճանապարհների և արհեստական կառույցների պահպանության այնպիսի վիճակը, որը կհամապատասխաներ տարվա ցանկացած ժամանակահատվածում անվտանգ երթևեկության պահանջներին:

Վերոգրյալի արդյունքում,  պատասխանատու անձանց կողմից պետությունից խաբեությամբ հափշտակվել է Վայոց Ձորի մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային սպասարկման համար 2016-2019 թվականներին պետբյուջեից  տրամադրված՝  առանձնապես խոշոր չափերի՝ 124,152,000 դրամ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի  1-ին մասով, որն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular