ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում, մեր տարածաշրջանում և աշխարհում լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ. ՊՆ նախկին փոխնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ մարդը երբեք այսքան կոտրված, այս աստիճանի հոգեխեղված, այսչափ հուսախաբ վիճակում չի եղել: Զրուցում ես մարդկանց հետ, ու համոզվում ես, որ պետք է քաջալերես, համոզե՛ս, որ կյանքը դեռ շարունակվում է, որ թևաթափ լինել պետք չէ:

Անցնող մեկ տարվա ընթցքում այդքան մեծ հոգեբանական հարված՝ վերջին հարյուր տարում Հայ մարդը չէր տեսել: Անորոշությունների կծիկը գնալով ավելի ու ավելի է խճճում պրագմատիկ, լավատես, հավատավոր ու աշխատասեր Հային: Մարդիկ չեն կարողանում տեսնել իրենց վաղվա օրը:

Պատճառներն իհարկե հայտնի են: Առաջինը՝ պատերազմի ցավալի հետևանքներն են: Պատերազմ, որի մեղավորներն առ այսօր խնամքով թաքնվում են իշխանության հովանոցի տակ: Պետերազմ, որը խլեց Հայի հաղթանակած ոգին, խլեց Արցախի անառիկ ու Հայաստանի անվտանգ լինելու գաղափարը, խարխլեց Հայաստանում ապրելու և զարգանալու հնարավոր հեռանկարները:

Երկու կարևոր հանգամանք է մարդկանց հասցրել այս մեծ հիասթափությանը՝ Արցախյան կապիտուլացված, դավաճանված պատերազմը, և 2018թ-ից Նիկոլի հետ կապված սին հույսերը:

Պետք է սթափվել, ուշքի գալ, չտրվել հիասթափության կործանարար տրամադրություններին: Կյանքը դեռ շատ հաջողություններ ու ձեռքբերումներ ունի պահած մեր Ազգի համար: Մենք ոտքի կանգնելու, առաջ գնալու, հզորանալու դեռևս չիրացված մեծ պոտենցիալ ունենք: Մենք իրավունք չունենք տրվելու մեզ շարունակ խաբող և մոլորեցնող տեղեկատվական դաշտերին: Մենք իրավունք չունենք ենթարկվելու մեր «բարեկամների» ու թշնամիների քմահաճույքներին:

Դեպի Արցախ վերադարձող յուրաքանչյուր ընտանիք՝ ապագայի նկատմամաբ հավատի վերականգնման մի փոքր քայլ է: Ապագայի մասին խոսող յուրաքանչյուր երիտասարդ՝ վաղվա օրվա նկատմամաբ վստահության կաթիլ է: Մեր երեխաների լավատեսությունը՝ Հայաստանի ապագայի լուսավոր կետն է, որին պետք է ձգտենք համերաշխ ու միասնական կերպով:

Մեզ պառակտող, անցյալից խոսող, նախկինը քննադատող, տարբեր մարդկանց նկատմամաբ քաղաքական երանգներով գործեր կարող, իշխանությունը մահակ դարձրաց յուրաքանչյուր սրիկա՝ մեր Երկրի ու Ազգի ապագան խամրեցնող երևույթ պետք է համարվի: Չկան այլևս անցյալ ու ներկա, կա միայն ապագա, որի մասին պետք է մտածենք յուրաքանչյուրս:

Եթե գտնում ենք, որ Նիկոլը և նրա նմանները տեղ չունեն մեր ապագայում, ուրեմն պետք է ազատվենք այդ բեռից այսօր: Իսկ եթե ունեն, ապա պետք է սահմանենք, թե ո՞րն է նրանց դերը: Որովհետև, Ազգին հիասթափության հատակին հասցրած իշխանությունը, իր անիմաստ հայտարարություններով, այլև չի կարող խլել բոլորիս համար թանկարժեք ժամանակը:

Առաջիկայում, մեր տարածաշրջանում և աշխարհում լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Այն առընչվելու է նաև մեր երկրի կենսական շահերին: Պետք է պատրաստ լինենք օգտվել դրանցից, ծառայեցնել դրանք մեր պետության շահերին: Պետք է նորից ինքնակազմակերպվենք, վեր հառնենք այս կործանարար հոգեվիճակից, հետ պտտենք պատմության անիվը ու նայենք միմիայն մեզ համար ցանկալի ապագային:

Մի բան հստակ է, Նիկոլը և իր թիմը այսօր նման են փայտի, որը խրվել է մեր երկրի առաջընթացի անիվների մեջ: Սրանում համոզվել պետք չէ, սա ապացուցված է բազմաթիվ փաստերով:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular