ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրեժը սրտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցավալի է, բայց փաստ այն իրողությունը, որ մենք շուտ ոգևորվող և շուտ կոտրվող ժողովուրդ ենք։ Հիմա շատերն ուշքի չեն գալիս պատերազմի հարվածներից և դեռ չեն գիտակցում՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ մենք 40 օրում կորցրինք 30 տարվա մեր ձեռքբերումները, ինչո՞ւ չկարողացանք դիմակայել, ինչպե՞ս եղավ, որ նման անհասկանալի ու կասկածելի պայմաններում հանձնեցինք Շուշին, որը 20 զինված տղա կկարողանային պաշտպանել, Հադրութը, Քարվաճառը․․․ Ինչո՞ւ չկարողացանք գոնե արժանապատիվ պարտվել և չզիջել այն, ինչը կարելի էր պահպանել։ Հայտնի փաստ է, որ, մարդն իր կյանքում բազում պարտություններ է կրում, բայց չի կոտրվում, չի նվաստանում, թույլ չի տալիս, որ իր արժանապատվությունը ոտնահարեն ու իրեն մինչև վերջ ստորացնեն։

Բակում պատանիների կռիվ չե՞ք տեսել՝ երբ ակնհայտ անհավասար ուժեր են, բայց փոքրամարմին պատանին չի հանձնվում, մաքառում է մինչև վերջ և վրեժը սրտում հեռանում՝ մեծանալու ու իրեն ծեծողի հախից գալու ծրագրով։ Եթե անգամ վրեժ չունես սրտումդ, պարտությունից հետո չպետք է նսեմանաս ու թշնամուն հանձնվես մինչև վերջ։ Մեզ նման անկման և համազգային ստորացման վիճակին հասցրած մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա փորձում է համոզել, որ ինքը կկարողանա շտկել իրավիճակը։

Կկարողանա մեր ներքին ու արտաքին բազում խնդիրները լուծել, բարեփոխումներ անել, տնտեսությունը ոտքի հանել, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, հայ լինելու և Հայաստանում ապրելու հպարտությունը։ Մարդը պետք է առնվազն միամիտ լինի կամ մտածելու ունակությունից ի սպառ զուրկ, որ նման հրաշքների հավատա։ Որ կարծի, թե խաղաղ 2018-19 թվերին ոչ մի հաջողություն չգրանցած ղեկավարը կարող է հետպատերազմյան դաժան պայմաններում լուծումներ գտնել, իրավիճակ շտկել, հանրային համերաշխություն և ապահովություն բերել մեր երկրին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular