ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհեռատեսության ու պրիմիտիվության պտուղները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում, շատ հաճախ լսում ենք Նիկոլ Փաշինյանից հերթական «գցվածի» մասին։ Քանի օր առաջ «գցվածի» վիճակում պատերազմի հրամանատարներից Վահան Բադասյանն էր, ով 18-ի հեղափոխության ակտիվ մասնակիցներից ու Նիկոլի հավատարիմ զինակիցներից էր, իսկ պատերազմից ու իր հայրենիքի կորստից հետո սկսեց դաժանաբար քննադատել և անգամ հաշվեհարդարով սպառնալ Նիկոլ Փաշինյանին, արդյունքում հայտնվեց բանտում։ Նախօրեին արդեն «գցվածի» դերում Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն էր, ում ԱԱԾ-ով Փաշինյանն ուզում է հեռացնել պաշտոնից։ Իրականում, սակայն, կան նաև, այսպես կոչված, թաքուն «գցվածներ», որոնց պատմություններն այդքան հանրայնացված չեն, և որոնք դեռ լռում են։ Դրանցից մեկը վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, այսօր ՍԴ շարքային դատավոր Երվանդ Խունդկարյանն է։ Երբ այս մարդը դատավորների ընդհանուր ժողովում անսպասելիորեն ինքնառաջադրվեց որպես ՍԴ դատավորի թեկնածու, բոլորը զարմացան, թե վճռաբեկ դատարանի նախագահի երաշխավորված պաշտոնը (4 տարի կար վճռաբեկի նախագահի պաշտոնավարման ժամկետին) ինչո՞ւ է փոխում խնդրահարույց, հակասահմանադրական եղանակով բացված ՍԴ դատավորի պաշտոնի հետ։ Պարզվեց, որ Խունդկարյանին երաշխավորել են, որ ՍԴ նախագահ են դարձնելու, վերջինս էլ շրջապատից արդեն շնորհավորանքներ էր ընդունում դրա կապակցությամբ։

Այս ամենից բացի, ըստ շրջանառվող տեղեկություններրի, Խունդկարյանն անգամ ՍԴ դատավոր ընտրվելու կապակցությամբ փոքրիկ բանկետ է կազմակերպել վճռաբեկ դատարանում, հյուրերի թվում է եղել նաև վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը՝ նրան աճեցրած անձը, որը շնորհավորել է Խունդկարյանին՝ դիմելով ՍԴ նախագահ տիտղոսով և ասել, որ մնացածը տեխնիկայի հարց է։ Ահա այս ամենից հետո տեղի ունեցավ այն, ինչ պիտի լիներ։ Խունդկարյանին չընտրեցին ՍԴ նախագահ, քանի որ Վահե Գրիգորյանը և նրա «պասով»՝ նաև Նիկոլ Փաշինյանը, ՍԴ նախագահի պաշտոնում իրենց «սրտի թեկնածուն» ունեին, որին դարձրին ՍԴ նախագահ։ Նիկոլից «գցվածների» շարքը կարելի է անվերջ շարունակել, որովհետև նա պայմանավորվածությունները հարգել չի սիրում և մարդկանց հետ վարվում է ըստ անհրաժեշտության, արդյունքում «զոհերի» թիվն աճում է, որոնք համալրում են հիասթափվածների ու փոշմանողների ստվար բանակը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular