ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԳԱԱ–ի ինստիտուտներին ի՞նչ է սպասվում. Վահրամ Դումանյանը մանրամասներ հայտնեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է` գիտական հիմնարկների հետ որևէ խնդիր չունեն` դեռ այդտեղ չեն հասել, որ խնդիրներ լինեն։ Դումանյանն այդ մասին հայտնեց ԱԺ–ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկման ժամանակ` պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ի՞նչ է լինելու Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների կարգավիճակը, որտեղ շուրջ 7000 մարդ է աշխատում։

«Օրենքի համաձայն` ԳԱԱ ինստիտուտները ստանում են առավել ինքնուրույնություն. դրանց խորհրդի կազմը 8 հոգանոց է` 4-ն ինստիտուտի գիտխորհուրդն է առաջադրում, մեկը` ակադեմիայի նախագահությունը, 3-ը` լիազոր մարմինը։ Ինստիտուտների նախագահությունը մնում է, սակայն այն վարչարարական և ֆինանսավորման գործերին չի միջամտում»,–ասաց նախարարը։

Անդրադառնալով ֆինանսավորման հարցին` Դումանյանը նշեց, որ այն լինելու է ուղիղ, ֆինանսավորումը տրամադրվելու է հենց ակադեմիային։ Նա ԱԺ պատգամավորներին դիմեց` ասելով, որ կուզեր եղած հնարավորությունների սահմանում գիտության ծախսային ֆինանսավորումն ավելացնել։

Ինչ վերաբերում է օրենքով սահմանված բուհերի ֆինանսավորման մեխանիզմին` Դումանյանը նշեց, որ նոր կարգով նախատեսվում է ոչ թե գումար տալ բուհերին պետպատվերի համար, այլ դրամաշնորհ տալ դիմորդին, ով էլ կորոշի, թե ո՞ր բուհն է ուզում ընդունվել։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նախորդ տարվա փետրվարի 24–ին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր` Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք անարդյունք են աշխատում, պիտի փակվեն։ Արդյունավետ աշխատող ինստիտուտներին պաշտոնյան խոստացել էր պետական աջակցություն, պետական պատվեր ու ֆինանսավորման ապահովում։

Սա բուռն քննարկումների և քննադատության տեղիք էր տվել։ Դրանից հետո ինստիտուտների ճակատագրի հարցը շատերին էր մտահոգում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular