ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` ծխամորճ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծխամորճերի առաջացման ժամանակի և վայրի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ և ենթադրություններ: Եղեգը, եղջյուրները և կենդանիների ոսկորները ծխամորճերի ամենավաղ նախատիպերն են: Ըստ վարկածներից մեկի` Ամերիկան է ծխամորճերի ծննդավայրը: Ավելի քան 3 հազար տարի առաջ Ամերիկայի կենտրոնական մասում ապրած մայաներն ու ացտեկները ծխել են կավից և «սրբազան ծխելու քար» համարվող կարմիր քարից (կատլինիտ) պատրաստված ծխամորճերով: Ծխելը ևս ինքնին հանդիսացել է ծիսական արարողության մի մաս և աստվածների հետ հաղորդակցման միջոց: Միսիսիպիի հովտում և Կենտրոնական Ամերիկայում հայտնաբերված հնագույն ծխամորճերը կատլինիտից են: Հարավային Ամերիկայի բնակիչները ծխամորճեր պատրաստելու համար օգտագործել են արևադարձային ծառերի փայտանյութը:

Հնդկացիները, ինչպես նաև այլ մայրցամաքների բնակիչները ծխել են ոչ միայն ծխախոտ, այլ նաև բուսական այլ տարատեսակ խառնուրդներ, որոնք օգնել են նրանց հանգստանալ, ընկնել տրանսի մեջ, հաղորդակցվել հոգիների հետ, ազատվել ցավերից և այլն: Վերջերս Լաոսում պեղումների ժամանակ հայտնաբերվել են ծխամորճեր, որոնք մոտ 5 հազար տարեկան են: Դրանք համարվում են մոլորակի ամենահին ծխամորճերը և պահվում են Հոլանդիայի Ծխամորճերի ազգային թանգարանում: Դրանք կավից են, իսկ մունդշտուկը ժասմինի փայտից: Զարմանալի ձևերի, կիրառման եղանակների և պատրաստման նյութերիբազմազանություններ ունեն աֆրիկյան ծխամորճերը: Դրանց մեջ կարելի է գտնել կավե, փայտյա, քարե, ոսկորյա, փղոսկրե, դդմային,  կեղևային, մետաղական և այլ տեսակների ծխամորճեր:

Ինչպես մյուս մայրցամաքներում, աֆրիկացիները ևս դրանցով տարատեսակ խառնուրդներ են ծխել:Եվրոպա ծխախոտը և ծխամորճը մտել է միայն 1492 թվականին Ամերիկայի հայտնաբերումից հետո: Եվրոպական առաջին ծխամորճերը ևս պատրաստվել են կավից: Ծխախոտին մարդիկ  արագորեն սովորել են Նոր աշխարհ այցելած նավաստիների և վաճառականների շնորհիվ: Եվրոպայում ծխելը ի սկզբանե համարվել է կախարդություն և հետապնդվել ինկվիզիցիայի կողմից: Անգլիան է դարձել այն առաջին երկիրը, որը ճանաչել է ծխախոտը և թույլ տվեց այն ծխել ծխամորճով: Նա նաև առաջինն է գնահատել ծխախոտը` որպես զգալի եկամուտ ստանալու միջոց: Շուտով հոլանդացիներն են հայտնվել կախվածություն մեջ ծխախոտից, իսկ ավելի ուշ Գերմանիայի և Ֆրանսիայի բնակիչները: Ռուսաստանում ծխամորճ ծխելու նորաձևությունը ներմուծել է Պետրոս Մեծը, որն ինքնին էլ շատ է սիրել ծխել:

Ծխախոտի սպառման աճի հետ մեկտեղ աճել է ծխամորճերի պահանջարկը: Դրանց մասսայական արտադրության առաջին արհեստանոցը հիմնադրվել է Անգլիայում 1575 թվականին, իսկ մինչ այդ դրանք պատրաստվելիս են եղել տնայագործական պայմաններում:Հետագայում Հոլանդիայում գտնվող Գուդա քաղաքն է հայտնի  դարձել այնտեղ արտադրվող իր ծխամորճերով, որոնց համար կավը բերվել է Գերմանիայից: Այդ արտադրությունն իր գագաթնակետին է հասել 17-րդ դարում՝ եղել են ավելի քան 500 գործարաններ: Ժամանակի ընթացքում ծխամորճերը դարձել են ավելի գեղեցիկ, զարդարված փորագրություններով, նկարներով և փայլեցված: Հոլանդիայում մինչ օրս էլ գործում են մի շարք արհեստանոցներ, որոնք  խնամքով պահպանում են անցյալ դարերի ծխամորճերի արտադրության ավանդույթները:Ավելի ուշ, գերմանացի, ֆրանսիացի և ռուս արհեստավորներն են ձեռնամուխ եղել ծխամորճերի արտադրությանը:

Գերմանիայում լայնորեն օգտագործվել են ջերմակայուն ճենապակյա ծխամորճերը: Գրեթե հարյուր տարի, սկսած 1780 թվականից, Դանիայի Թագավորական ճենապակյա գործարանը սկսել է ծխամորճեր արտադրել: Ժամանակի ընթաքցքում կապված սիգարետների և սիգարների օգտագործման աճի հետ ծխամորճերը զիջել և շարունակում են զիջել իրենց դիրքը, և ներկայումս ծխամորճ ծխողները արդեն իսկ այնքան էլ շատ չեն:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular