ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ծրագրում է 2023-ին հրթիռ ուղարկել Լուսին. Էրդողանը ներկայացրել է երկրի ազգային տիեզերական ծրագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան նախատեսում է 2023 թվականի վերջին տիեզերք արձակել սեփական արտադրության հիբրիդային հրթիռը, որը կոշտ վայրէջք կկատարի Լուսնի վրա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` 10 կետից բաղկացած ազգային տիեզերական ծրագրի շնորհանդեսի արարողությանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Ծրագրի հիմնական և ամենակարևոր առաքելությունը Լուսնի հետ առաջին շփումն է մեր հանրապետության հարյուրամյակի տարում»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ «Ազգային տիեզերական ծրագրի ճանապարհային քարտեզը, որը երկիրը կտանի համաշխարհային տիեզերական մրցավազքի բարձրագույն լիգա, հաջողությամբ կիրականացվի»:

«Թուրքիան, որը դարեր շարունակ արդարության, բարոյականության և խաղաղության առաջնամարտիկ է եղել ամբողջ աշխարհում, դարպաս է բացում իր քաղաքակրթության «տիեզերական ճանապարհորդության» համար»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ ծրագիրը պատրաստվել  և իրականացվելու է Թուրքիայի տիեզերական գործակալության կողմից:

Ազգային տիեզերական ծրագրի նպատակների շարքում Էրդողանը նշել է ապրանքանիշի ստեղծումը, որը կարող է համաշխարհային հարթակում մրցել նոր սերնդի արբանյակների մշակման գործում:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան իր ազգային տիեզերական ծրագրի շրջանակներում մտադիր է տարածաշրջանային դիրքավորման և սինխրոնիզացիայի համակարգ ստեղծել:

Նա ընդգծել է, որ Թուրքիան ծրագրում է «տիեզերակայան ստեղծել և ապահովել իր մուտքի հնարավորությունը դեպի տիեզերք»:

«Ծրագրի մեկ այլ նպատակը տիեզերական օդերևութաբանության մեջ ներդրումների միջոցով տիեզերքում երկրի մրցունակության բարձրացումն է»,-ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիան կբարելավի իր աստղագիտական դիտարկումների և Երկրից տիեզերական օբյեկտների հետևելու արդյունավետությունը:

Էրդողանը ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում Թուրքիան շարունակելու է զարգացնել «իր տիեզերական արդյունաբերության տնտեսական համակարգը»:

Թուրք առաջնորդը նաև հայտարարել է, որ երկրում կստեղծվի տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գոտի, որը կգրավի ներքին և օտարերկրյա ներդրողներին:

Նշելով, որ երկիրը կզարգացնի արդյունավետ և կոմպետենտ մարդկային ռեսուրսներ տիեզերական հատվածում, Էրդողանը ընդգծել է, որ «ծրագրի վերջնական նպատակը Թուրքիայի քաղաքացուն գիտական առաքելությամբ տիեզերք ուղարկելն է»:

Երկրի ղեկավարը նաև հայտարարել է արբանյակների արտադրությունը մեկ թուրքական ընկերության մեջ կենտրոնացնելու իշխանությունների մտադրության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular