ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաթևիկ Ռևազյանի ամուսնու արկածները Քաղավիացիայի կոմիտեում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապե­տության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կո­միտեի նախագահ, Կոպենհագենից Երևան տեղափոխված Տաթևիկ Ռևազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձա­ռու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից: Հետագա­յում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան. «Ռենէյրը»: Սա­կայն անսպասելիորեն հայաստանյան ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության սև ցուցակում և գրկվեցին Եվրոպա և այլուր թռչելու իրավունքից, ու դա՝ Քաղավիացիայի կոմիտեի մեղքով: Հետո Տաթևիկ Ռևազյանը հղիացավ, մեկնեց իր հարազատ Դանիա, այնտեղ երեխա ունեցավ, և թվում էր, թե այլևս չի վերադառնա Հայաստան, սակայն վերադարձավ:

Հիմա տևական ժամանակ է՝ կոմիտեում բուռն գործունեություն է ծավալում Տաթևիկի ամուսինը, ով այնքան հեռու է ավիացիայից, որքան Հայաստանը՝ Կոպենհագե­նից: Նրանք՝ ընտանյոք հանդերձ, բնակվում էին հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկություններով, ամուսինը շրջում էր քաղավիացիայի վարչական տարածքում, ելումուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմա­նափակ թվով աշխատակիցներ: Քաղավիացիայի կոմիտեի նախա­գահի անունից բանակցություններ էր վարում ավիաչվերթեր, բեռնա­փոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ, ճշգրտում, շտկում և որոշ դեպքերում անգամ ցուցումներ տալիս ավիաընկե­րություններին: Մոտ մեկ ամիս, եթե ոչ ավելի, պետական պաշտոնյայի՝ Տաթևիկ Ռևազյանի աշխատավայրը դարձել էր ընտանիքի համար կեցավայր:

Տաթևիկն ամուսնու և երեխա­յի հետ, էլ չենք ասում երեխայի դա­յակի մասին, քնում և արթնանում էին աշխատավայրում: Գուցե նոր ժամանակներում նորմալ է, որ պե­տական պաշտոնյան գերադասում է աշխատասենյակն իր բնակարանից, գուցե որոշ դեպքերում աշխատա­վայրի պայմաններն ավելի հաճե­լի են, քան տան պայմանները: Ո՞վ իմանա... Սակայն այս փաստը, մեղմ ասած, զարմանք էր առաջացրել աշխատակիցների մոտ, իսկ Տաթևիկի ամուսնու պահվածքը տա­րօրինակ էր թվացել չվերթեր իրա­կանացնող ավիաընկերությունների անձնակազմերին: Հետաքրքիր է, Կոպենհագենի իշխանությունների համար ընդունելի կլիներ այն փաստը, որ իրենց երկրի ավիա­ցիոն իշխանության ղեկավարն ամուսնու հետ բնակվեր աշխատա­վայրում, իսկ ամուսինն էլ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում, պատերազմական թեժ գործողությունների ժամանակ ազատ ելումուտ աներ արգելված գոտիներ, տնային շորերով «ֆռֆռար» հիմնարկում և կարգադրություններ աներ: Հարյուրավոր մարդիկ մոտ 1 ամիս շարունակ ականատես են եղել այս ամենին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular