ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահանջել են աշխատանքից ազատել Արմեն Գրիգորյանին. ովքեր են պաշտպանել նրան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ամեն գնով պաշտպանում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան չհեռացնի իր պաշտոնից:

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո իշխանական ֆրակցիայի շատ անդամներ պահանջել են ազատել պաշտոնից Գրիգորյանին, սակայն նույն ֆրակցիայի դրամաշնորհային անցյալ ունեցող հատվածը կուլիսներում ընդվզել է, որ եթե նման բան լինի, իրենք, ի նշան բողոքի, կլքեն խմբակցությունը:

Որպես դրամաշնորհային անցյալ ունեցող Արմեն Գրիգորյանին սատարողներ նշվում են «Էրատո» ջոկատի անդամ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Լենա Նազարյանի, Սոս Ավետիսյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի, Արթուր Հովհաննիսյանի, Սուրեն Գրիգորյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Հերիքնազ Տիգրանյանի եւ այլոց անունները:

Ահա այսպես՝ դեմարշի արդյունքում քաղաքական իշխանությունները նահանջել են եւ որեւէ քայլի չեն դիմում: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այնպիսի տպավորություն է, թե այս պատգամավորները առանձին խմբակցություն են կազմել խմբակցության ներսում. նրանք շատ հարցերում միասնական որոշումներ են կայացնում ու դրանք, որպես վերջնական ելք, ներկայացնում են խմբակցությանը, ու, հետաքրքիր օրինաչափությամբ, բոլոր որոշումները ի կատար են ածվում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Սոս Ավետիսյանի եւ Մերի Գալստյանի հետ, սակայն վերջիններս կտրականապես մերժեցին մեր հարցերին պատասխանել: Նախկինում մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ այլ արժեքների համար դրամաշնորհներով պայքարողները պատգամավոր դառնալուց հետո գլխիվայր շուռ են եկել:

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular