ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետարանը ներկայացրել է ավագանու այս տարվա առաջին նիստում կայացված որոշումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու փետրվարի 9-ին գումարված 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում մի շարք որոշումներ են կայացվել:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու քվեարկությամբ հաստատվել է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ, որից 3-ի դեպքում կառուցվելու է նոր մանկապարտեզ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն եվրո: 7 մլն եվրո հատկացրել է Եվրոպական ներդրումային բանկը, 2 մլն եվրո՝ քաղաքապետարանը, 5 մլն եվրո դրամաշնորհ Կանաչ կլիմայի հիմնադրամը, իսկ մեկ մլն եվրո՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

«Ավագանու մեկ այլ որոշմամբ փոփոխություններ կկատարվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում: Որոշման նախագծիհիմնականզեկուցող, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Դավիթ Համբարյանի խոսքով՝ կառուցվածքային փոփոխությունը նպատակ ունի հավասարաչափ բաշխել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, բացառել իրականացվող գործառույթների կրկնությունները, ինչպես նաև համակարգված և մասնագիտացված գործունեություն իրականացնել՝ համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում տարբերակված և առանձնահատկությունները սահմանող գործառույթների ամրագրմամբ:

Մեկ այլ կառուցվածքային փոփոխության համաձայն էլ՝ Կենտրոն վարչական շրջանում աշխատակազմի «Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» ու «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժինները կվերակազմավորվեն «Քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման» բաժնի:

«Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ ևս փոփոխություն կատարվեց, ըստ որի, կազմակերպությունը իրավասու է իրականացնել հարազատ չունեցող և սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության կազմակերպումը:

Երևանի ավագանին նոր անդամ ունի: «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը տրվեց դաշինքի ցուցակովհերթական թեկնածու Անուշ Քլոյանին:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները և նոր քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը:

Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, տեղակալ՝ Լիլիթ Կիրակոսյանը։

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 16-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular