ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց սպաների բանակ չի լինի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում. Տիգրան Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Պաշտպանության բանակի ճակատագրի, կարգավիճակի, գործառույթների, վերափոխումների մասին վերջին շրջանում շատ քննարկվեց։

Այն, որ զինված ուժերի դեմ ներքին պատերազմ վաղուց է տարվում, երևի թե որևէ մեկի մոտ կասկած արդեն իսկ չի հարուցում։

Մի նոր վտանգավոր միտում էլ եմ նկատել. մամուլում հետպատերազմյան ժամանակահատվածում, տարբեր հրապարակումներ եղավ բարձրաստիճան սպաներին բռնության ենթարկելու մասին, ենթադրում եմ՝ հանրայնացվում է միայն հրամանատարական բարձր պաշտոններ զբաղեցնողների հետ կապված միջադեպերը, սակայն տարատեսակ հոգեբանական և ոչ միայն ճնշումների, ենթարկվում են նաև ցածր օղակի հրամանատարական կազմը։

Չի բացառվում, որ որոշ սպաներ պատերազմական իրադրության պայմաններում իրենց ծառայությունը պատշաճ չեն կատարել, սակայն այսպիսի հարցերը պետք է կարգավորել իրավական, այլ ոչ թե փողոցային մակարդակում։

Անթույլատրելի եմ համարում որոշ սպաների անբարեխիղճ ծառայության ողջ պատասխանատվության տարածումը բոլորի վրա. համոզված եմ, որ սպային ոչ հարիր դրսևորած հրամանատարների թիվը քիչ է։

Մեծ թվով սպաներ, հրամանատարներ արել են իրենցից կախված առավելագույնը, մի մասը՝ նույնիսկ կյանքի գնով և ոչինչ չի կարող նրանց արածի վրա ստվեր նետել։

Պետությունը, իրավապահ համակարգը պետք է այս ուղղությամբ պատշաճ աշխատանք տանեն։

Առանց սպաների բանակ չի լինի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում։ Սպաները զինված ուժերի ողնաշարն են։ Ով չի համապատասխանում այդ կոչմանը՝ հեռացրեք զինված ուժերի շարքերից, ըստ անհրաժեշտության՝ քրեական գործեր հարուցեք, սակայն սպայական դպրոցին ամբողջության մեջ մի վնասեք, մի ոտնատակ տվեք, մի վիրավորեք։

Հասկացե՛ք, ինչ բանակ էլ ստեղծենք, բարեփոխենք հիմքում բարեխիղճ, իրենց երկրին նվիրված գրագետ սպաներն են»։

 

 

 

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular