ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 10

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման ու պարզապես օգտակար գործերի համար: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար ջանքեր է պետք գործադրել, բայց դուք պատրաստ կլինեք աշխատել: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել և՛ օգնության, և՛ բարոյական աջակցության խնդրանքով: Չի բացառվում՝ հին մրցակիցները աջակցեն ձեր գաղափարներն ու օգնեն դրանց իրականացման գործում:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Սպոնտան գնումներն ու շտապելով կնքված գործարքներն ամեն անգամ հաջող չեն լինի: Հավանական են անսպասելի նվերներ մտերիմներից: Որոշ Խոյերի կվերադարձնեն հին պարտքերը կամ իրերը, որոնք ժամանակավորապես վերցրել էին նրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ֆինանսների տեսանկյունից բարենպաստ օր է: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գործարքներ կնքելու հնարավորություն կլինի, չեն բացառվում և շահավետ գնումները: Օրը լավն է նաև մյուս տեսանկյուններից: Դուք արագ հաջողության կհասնեք գործերում, գլուխ կհանեք բարդ խնդիրներից:

Չեն բացառվում հեռվից լավ նորություններն ու հաճելի այցերը: Կուրախացնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց վերջերս կարոտում էիք: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել երկուսիդ համար կարևոր բանի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչով էլ այսօր զբաղվեք, հիշեք, որ մանրուքները նկատելը օգտակար է, բայց կարևոր է նաև իրավիճակն ընդհանուրի մեջ տեսնելը: Այսօր դուք հակված կլինեք չափից դուրս շատ ուշադրություն դարձնել մանրուքներին, որոնք այնքան էլ կարևոր չեն: Գործեր սովորականից շատ կլինեն: Սկզբում դժվար կլինի արագ մի գործից մյուսին անցնելը, բայց դուք դրանից գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսին պարզ կդառնա, որ ժամանակն է վերամշակել հին ծրագրերը: Դա անելն ավելի հեշտ կլինի, քան ենթադրում էիք: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, օգնել, եթե դրա կարիքը լինի: Երեկոն նվերներ ու հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին աշխատեք հանգստություն պահպանել: Այդ հատվածը հարմար չէ պահի ցանկություններին և հույզերին տրվելու համար: Դուք շատ բաների սուր կարձագանքեք, դատարկ բանի պատճառով կհուզվեք կամ կվիրավորվեք նրանից, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքը նոր գույներով կներկվի: Շատ Խեցգետինների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, որոնցից մեկը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն հետաքրքիր կանցնի: Շատ Առյուծների օրը հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ է խոստանում: Նշանի որոշ ներկայացուցիչների առաջ հնարավորություններ կբացվեն, որոնցից չօգտվելը ցավալի կլիներ:

Դուք շատ բաների շրջապատողների նման չեք նայի, իսկ երբեմն կկռահեք այն, ինչ ուրիշները փորձում են թաքցնել: Այդ ամենը կմեծացնի հաջողության հասնելու շանսերը: Դուք գլուխ կհանեք նույնիսկ այն գործերից, որոնք նախկինում անհույս էին թվում: Եվ բանը միայն հաջողակ լինելու մեջ չի լինի, այլ նաև ձեր համառության: Դուք ձեր մտահղացումներից չեք հրաժարվի, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Ամենայն հավանականությամբ, այսօր պետք է քննարկեք սուր հարցերը, և շրջապատողները միշտ չէ, որ արագ կհամաձայնեն ձեր տեսակետին: Լուրջ կոնֆլիկտից կկարողանաք խուսափել, բայց տհաճ նստվածքը ինչ-որ ժամանակ կմնա:

Կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց առաջ եկած համարձակ գաղափարը: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Նրանց հետ զրույցը հետաքրքիր կթվա. դուք տեղեկատվություն կստանաք, որը կազդի ձեր ծրագրերի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ կասկածամիտ մի եղեք: Ամեն ինչում չէ, որ արժե գաղտնի իմաստ փնտրել: Շատ բան ավելի հեշտ է, քան ձեզ է թվում: Կարող եք ինքներդ ձեզ թույլ տալ թուլանալ ու լողալ հոսանքով: Աստղերը ձեր կողմից կլինեն, հաճախ պայմանները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն: Չի բացառվում՝ հասնեք վաղուց դրված նպատակներին:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ընտանեկան տոնի համար առիթ կլինի: Կուրախացնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կարոտել էիք: Հին ընկերների հետ կարող եք շատ բաների մասին զրուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարող եք մեծ հաջողության հասնել, բայց հազիվ թե կարողանաք դա արագ անել: Համառ եղեք, մի նահանջեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին կամ խորհուրդներ կտան: Դրան արժե հանգիստ վերաբերվել, նույնիսկ եթե նրանց նկատողությունները անտեղի են թվում:

Աշխատեք ձեզ բարեհամբույր պահել ու կոնֆլիկտներ չհրահրել: Օրը հարմար է երևակայություն և ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքների համար: Միապաղաղ գործերն արագ կստիպեն ձանձրանալ: Օգտակար կլինի հանգստանալը, պայմանները փոխելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք հաջողության կհասնեք գործերում, եթե համառ լինեք ու չծուլանաք: Չարժե հույս ունենալ, որ բոլոր խնդիրները առանց ձեր մասնակցության են լուծվելու: Գործերը հետաձգելն էլ ցանկալի չէ: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, եթե վճռական տրամադրվեք ու սկսեք գործել:

Չեն բացառվում անսպասելի հանդիպումները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան շփվել մի մարդու հետ, որի մասին նախկինում հետաքրքիր բաներ են լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դրական տրամադրվեք և աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա: Հնարավոր է՝ ինչ-որ ծրագրած գործեր չհաջողվի ժամանակին ավարտին հասցնել: Բայց եթե դուք չբարկանաք ու աշխատեք կառուցողական տրամադրվել, ապա ամենայն հավանականությամբ կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել:

Ցանկալի չէ հեռու ապագային վերաբերող հարցերը քննարկել քիչ ծանոթ մարդկանց հետ: Դուք հակված կլինեք անկեղծանալ նրանց հետ, ովքեր վստահության արժանի չեն: Կարևոր բաների մասին արժե խոսել միայն նրանց հետ, ովքեր իսկապես մտերիմ են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Հաճախ կթվա, թե շրջապատողները հատուկ պրովոկացիայի են ենթարկում ձեզ: Մի հուսահատվեք, տեղի ունեցողին հումորով վրաբերվեք: Առաջին հերթին՝ դրական միտումների ազդեցությունը շուտով ուժ կհավաքի և բոլոր լարված պահերը կմնան անցյալում: Երկրորդ՝ տարաձայնությունների մեծ մասի պատճառը դատարկ բան կլինի, կարող եք հեշտությամբ զիջումների գնալ:

Օրվա երկրորդ կեսը թեթև ու բարենպաստ կլինի: Այդ հատվածում մտածածը հեշտությամբ կհաջողվի անել: Կարող եք մասշտաբային նախագծեր ստանձնել. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին և կուզենաք առաջ շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին դժվար կլինի հույզերից գլուխ հանելը: Դրանք ձեզ այնպիսի արարքների կմղեն, որոնց համար ավելի ուշ հնարավոր է` զղջաք: Այնպես որ՝ պահի ցանկություններին հետևելուց առաջ աշխատեք գնահատել ձեր արարքների հետևանքները: Ցանկացած լուրջ հարց պետք է զգույշ, հանգիստ ու բարեհամբույր քննարկել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, և դուք կաշխատեք բաց չթողնել այդ շանսը: Հավանական են լավ լուրեր՝ կապված մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular