ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը 2021 թվականի փետրվարի 10-ից վերսկսում է փաստաթղթերի ընդունումը և ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադրումը մի շարք օտարերկրյա քաղաքացիների համար: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«2021 թվականի փետրվարի 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը վերսկսում է փաստաթղթերի ընդունումն ու ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադումն օտարերկրյա քաղաքացիներին՝ ըստ հետևյալ կատեգորիաների. քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք ապրում են Հայաստանում և Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավեր ունեն՝ ըստ սահմանված ձևաթղթի կամ ՌԴ ՆԳՆ հաստատված փաստաթղթի, որը հաստատում է ռուսերենի կրողի կարգավիճակը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին, որոնք կացության իրավունք ունեն Հայաստանում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular